Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ

24 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: Ավելին մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:
Հիշեցման կարգով 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:
Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, ՉՆԱՅԱԾ ՄԵՆՔ ԵՆՔ ԲԱԶՄԻՑՍ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎԵՆ, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք»:

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս օրերին մինչ մենք զբաղված էինք ներքաղաքական իրադարձություններով, Ստամբուլում եռակողմ հանդիպում էր Թուրքիայի -Ադրբեջանի- Վրաստանի միջև։ Ստորագրվեց փաստաթուղթ, որը նաև Հայաստանի տարածքին...

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝...

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է․  Համատարած կեղծված ընտրությունների, ժողովրդավարական սկզբունքների տապալման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների գողության՝ ՔՊ-ին բոնուս պարգևելու փորձի վերաբերյալ․ Խստագույնս դատապարտելի է անցկացված...

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների...

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Վարչական դատարանում այսօր ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը։ Ինչպես հայտնել ենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վիճարկվում են ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության...