Սա պատերազմ է հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ․ «Էջմիածին» դաշինք

Հնս 10, 2025

«Էջմիածին» դաշինքի հայտարարությունը․

«Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը…

Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունը ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի դիմադրությունը, պայքարի ոգին, կամքը և արժանապատվությունը։

Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։

Սա վերքաղաքական և վերկուսակցական պայքարի կոչ է և դրա շարքերում պետք է խոնարհվեն ամեն տեսակի խմբային և մասնավոր շահերը։ Համակարգված և կոորդինացված պայքարի անհրաժեշտություն տեսնելով՝ մենք՝ էջմիածնեցիներս, մեր վրա ենք վերցնում այդ անչափ պատասխանատու և պարտավորցնող բեռը և խնդրում ՀԱԵ հավատավոր հոտի մեր եղբայրներին ու քույրերին լինել զգոն, որպեսզի անհրաժեշտ պահին գործուն քայլերով թույլ չտանք Մայր Աթոռի զավթումն ու օկուպացիան չարիքի սպասավոր ՀՀ իշխանությունների կողմից։

Հայոց պետականության բոլոր ինստիտուները ոչնչացրած և խարխլած հակահայերի ձեռքերը չեն հասնելու մեր ինքնության գլխավոր հենասյուն համարվող Սուրբ Տաճարին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և մենք՝ քրիստոնյա հայերս, դա կերաշխավորենք։ Խնդրում ենք լինել զգոն և պատրաստ՝ անհրաժեշտ պահին մեր հավաքականությամբ ցույց տալու, որ Քրիստոսի եկեղեցին պաշտպանված է ոչ միայն Աստվածային ուժով, այլև՝ քրիստոնյա հայերով, որոնց համար պատիվ է լինել ՀԱԵ պաշտպանը և նրա հավերժական գոյության երաշխավորը։

Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը»:

Նմանատիպ նյութեր

Անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց գրառումներ անել․ Պատգամավորը՝ Փաշինյանի պահվածքի մասին

«Այսօր խորհրդարանում եղած լրագրողները շատ ուշադիր պետք է լինեին։ Ամբողջ օրը Փաշինյանն անջատված նստած կառավարության հաշվետվություն էր լսում։ Մեկ էլ որ պայթեց, պատգամավորները, որ դահլիճում նստած էին, ասում...

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով...

Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները. Սամվել Կարապետյան

Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները. Սամվել Կարապետյան

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»: Սամվել Կարապետյան «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի...

Պատերազմից 5 պակաս՝ էլի նոպաների մեջ․ «Կարճ ասած»

Սա հերթական օրն է, որ մենք զարմանում ենք պետության ղեկավար աշխատողի անադեկվատության վրա։ Նիկոլ Փաշինյանը իրավապահների գրոհ է կազմակերպել ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝...

Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն. Կարեն Կարապետյան

«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամովր Կարեն Կարապետյանը։ «Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես...