Սա Փաշինյանի հերթական սուտ նախընտրական խոստումն է․ Արթուր Խաչատրյան

31 Մայիսի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բազմաթիվ անգամներ թե՛ խորհրդարանում, թե՛ մամուլով և լրատվամիջոցներով, թե՛ սոցիալական ցանցերում ասել եմ, որ երկաթուղային շրջափակումը ճեղքելու համար առաջնահերթ կերպով անհրաժեշտ է, որ գործի Իջևան — Ղազախ «հյուսիսային» երկաթուղին։ Թե Փաշինյանը, թե Մհեր Գրիգորյանը հայտարարում էին, որ «հարավային» երթուղին ավելի շահեկան է, ավելի շատ եկամուտ կապահովի, հղում էին կատարում ինչ որ միջազգային ուսումնասիրությունների վրա։
Երեկ Աչաջուրում (նախկին Իջևանի շրջանում) Փաշինյանը հայտարարեց, որ իրենք «մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի Հայաստանն ունենա արևելքն ու արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին»: Հպարտորեն ու վստահաբար պնդեց, որ ներդրողները պատրաստ կլինեն կես միլիարդ դոլար ներդնել 6 կմ երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար ու «մենք ունենում ենք Արևելք-Արևմուտք ամենակարճ երկաթուղին»:
Լավ, եթե ամենակարճ ճանախարհն ունենալու համար անհաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա ԹՐԻՓՓ-ն էլ ու՞մ է պետք։Չէ որ հայտարարում էին, որ ԹՐԻՓՓ-ը արևմուտքը կապելու է Արևելքի հետ՝ Բոսֆորից մինչև անծայրածիր Չինաստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս, Կարս-Իգդիր-Նախիջևան, ԹՐԻՓՓ ու դեռ մի հատ էլ «Արևելք — Արևմուտք»։ Կատա՞կ են անում, նույնիսկ ԲԹԿ գիծն է թերբեռնված էլ ուր մնաց երեք համարյա զուգահեռ երկաթգծեր։
Հետևությունը մեկն է․ սա Փաշինյանի հերթական սուտ նախընտրական խոստումն է։ Ոչ մի «Արևելք — Արևմուտք» երկաթուղի էլ Փաշինյանը չի պատրաստվում կառուցել։ ԹՐԻՓՓ-ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի։
Հ․Գ․ Այսինքն, ինչու՞ եմ վերլուծություններ անում։ 2021 թվականի նախընտրական ո՞ր խոստումը կատարեց․․․

Նմանատիպ նյութեր

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի...

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» ստեղծման անհրաժեշտությունը

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» ստեղծման անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։...

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ

Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի...

ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը

ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը

ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք...