Եթե իրենք ամբողջ վարչական ռեսուրսն ու իշխանական լծակներն օգտագործելով չեն կարողացել ընտրվել, ուրեմն պետք է արտահերթ ընտրություններ լինե՞ն։ Այս մասին Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե նոր ընտրություններ են պետք Գյումրիին։
«Հիմա էլ ընդդիմությունը մեղավոր է, որ հաղթե՞լ է ընտրություններում։ Իրենց պահվածքն անլուրջ է: Սա լավագույն օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ու տապալել ՔՊ-ին, և դրա համար ես ուրախ եմ։ Գյումրին ու Փարաքարը պետք է օրինակ ծառայեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ նաև Երևանին։ Ընդ որում՝ Երևանում միայն 9 տոկոս ունեն ու զավթել են իշխանությունը, նույնն էին ուզում անել նաև Գյումրիում։ Սա Միայն Գյումրիի ընտրության հարցը չէ, սա մեր երկրում գլոբալ փոփոխությունների ընթացքի մասին է։ Կարծում եմ՝ մենք հաջողելու ենք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում