Անձնական առումով Գևորգ Ստեփանյանը որևէ հակասությունների դաշտի մեջ չի գտնվում և սա իր հանրային-քաղաքական գործունեության հետ է կապված, ակհայտ է։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ացագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենայի հրկիզման պատճառներին։
«Ամենաթողության ֆոնին, որ մենք հիմա տեսնում ենք Հայաստանում՝ մանսավորապես Երևանի իշխանությունների լկտի և սանձարձակ պահվածքը, սա էդ ամեն ինչի շարունակությունն է, հետևանքն է։ Գևորգ Ստեփանյանը ակտիվ քննադատում է այս իշխանությունների վարած քաղաքականությունը և մեր առաջին վարկածը, որ ունենք, կապում ենք իր հանրային-քաղաքական գործունեության հետ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։