Այսօր Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը և պահանջում էին հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության հետ: Բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում ելումուտը գյուղից դեպի ԵրևանԳյումրի ճանապարհ։
«Սա եղել է մեր գյուղի հարյուր տարվա ճանապարհը, ուղիղ բարձրանում է մի քանի գյուղ։ Հիմա այս ճանապարհը փակում են, մեզ ասում են՝ անցեք 1 կմ, գնացեք այնտեղ վտանգավոր խաչաձև խաչմերուկ, որը անցնելուց պետք է կանգնես, «Հայր մեր»-ն ասես, որ փարձանքի չգաս, հետո նորից 1 կմ ավելի գնացեք, որ հասնեք գյուղ»,- նշել է բնակիչներից մեկը։
Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը բանակցություններ է վարում հավաքվածների հետ։