Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան

29 Սեպտեմբերի, 2025

Սիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա… կներեք… Աղոթքով ու սիրով, շնորհավոր:

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ:

Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ:

Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից:
Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի:

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...