Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
«Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա Հայաստանում՝ հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպման համար։
Նա փքվել է անմահի պես։ Զգո՛ւյշ եղեք, կարող է բերանում իսկապես տհաճ բան ընկնել»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիկին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Զախարովան ասել է․
«Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին տարօրինակ պատրվակներով սպառնում են ձերբակալել Երևանում»