Կրեմլում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը Կարապետյանին», — նշել է նա։