Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության

26 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն քննարկում են  Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության, տեղեկացրել է «Коммерсант»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։

Նրա տվյալներով՝ Պուտինն այդ մասին խոսել է բիզնեսի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 24-ի փակ հանդիպման ժամանակ։ «Ամերիկյան գործընկերները, օրինակ,  հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ զբաղվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի մայնինգով։ Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները, նույնպես ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվում են»,- ասել է Կոլեսնիկովը։

Նա ավելացրել է, որ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարցրել է, թե կարելի է արդյոք, որ ուկրաինացի մասնագետներն աշխատեն ԱԷԿ-ում։ Պուտինը «պատասխանել է, որ նրանք են հիմա այնտեղ աշխատում, ինչպես առաջ, պարզապես նրանց անձնագիրն այժմ ռուսական է», ասել է Կոլեսնիկովը։

Ռուսաստանը Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը իր վերահսկողության տակ է վերցրել  հակամարտության սկզբում։ Կայանի վերահսկումը կարեւոր հարցերից մեկն է, որը բարձրացվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ժամանակ։

Ուկրաինան, Զելենսկու խոսքով, ցանկանում է, որպեսզի կայանը կառավարեն միայն Կիեւն ու Վաշինգտոնը։ Այդ դեպքում արտադրվող էլեկտրաէներգիայի 50 տոկոսը կստանա Ուկրաինան, մնացած 50 տոկոսը կբաշխի ԱՄՆ-ը։

 

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս օրերին մինչ մենք զբաղված էինք ներքաղաքական իրադարձություններով, Ստամբուլում եռակողմ հանդիպում էր Թուրքիայի -Ադրբեջանի- Վրաստանի միջև։ Ստորագրվեց փաստաթուղթ, որը նաև Հայաստանի տարածքին...

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝...

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է․  Համատարած կեղծված ընտրությունների, ժողովրդավարական սկզբունքների տապալման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների գողության՝ ՔՊ-ին բոնուս պարգևելու փորձի վերաբերյալ․ Խստագույնս դատապարտելի է անցկացված...

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների...

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Վարչական դատարանում այսօր ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը։ Ինչպես հայտնել ենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վիճարկվում են ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության...