Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ

20 Հունիսի, 2025

«Նախորդ տարում ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք շուրջ 2 մլրդ դոլարի կորուստ, այս տարի միտումը շարունակվում է և խոսքը 3 մլրդ դոլարի մասին է, ակնհայտ է, որ տարեվերջի դրությամբ շուրջ 6 մլրդ դոլար կկորցնենք»,- Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։

Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է՝ «Հայաստանում հեռանկար չունի»։

«Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է», — նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում գերիների վերադարձը․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին

  «Ընտրություններում հաջողելուց և երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ ժամկետներում և պայմաններով եք պատկերացնում արցախահայ ռազմագերիների վերադարձը և արդյո՞ք հնարավոր է դա»,- այս մասին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում...

Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը(International Commission of Jurists) հրապարակել  է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝  «Արդարադատությունը ճնշման ներքո․փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը...

Այդ մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյան

  «Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքի կարիքը ժողովուրդն ունի: Այսօր ցավոք մենք հայտնվել ենք...

Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

  «Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...