208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. «Հետք»

5 Մարտի, 2026

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։ Այս մասին գրում է Հետքը։

«Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». վարչապետ

Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։

Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- ասաց վարչապետը։

Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։

«Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,- ասաց նա։

«Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։

Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։

«Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,- ասաց Պապոյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված

Հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում...

Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի. Բաղայի

Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի. Բաղայի

Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնանում է պաշտպանության վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը «ներկայացնում է...

Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը

Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը

Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ համապատասխան...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել

Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Էմին Խաչատրյանը իրենց  պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հերքող հերթական փաստաթղթերն են  հրապարակել։ Փաստաբանների հայտարարությունում նշվում է. «Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում...

Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6.8 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Գագիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և...