Պլանավորված պարտություն․ օր 44

29/01/2024 10:46

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը հայոց բանակը կենաց մահու կռիվ տվեց թշնամու դեմ՝  ցավոք ունենալով աղետալի կորուստներ։ Պատերազմի վերջին օրն անգամ որևէ մեկը չէր կարող գուշակել, որ հենց այդ օրը պատերազմը կավարտվի և հենց այդպիսի ելքով, քանի որ հանրության ինֆորմացիոն գիտակցությունը չէր պատրաստվել դրան։ Սահմանից իրական տեղեկություն չունեցող շարքային քաղաքացին շոկի ենթարկվեց․․․
Ողջ 44 օրերի ընթացքում ժպիտները դեմքին պետական բարձր մակարդակով ստեցին, ստի խոսնակն ամեն օր իրավիճակը ճիշտ ներկայացնելու փոխարեն հաղթանակի մասին լոլոներ էր կարդում։ Մի օր ասում էին թշնամին այլևս հետևակ չունի, իսկ հաջորդ օրն ասում էին՝ թշնամին հասել է Ստեփանակերտին։
Հակասությունների շղթա է հյուսվում, երբ հիշում ենք, Փաշինյանի խոսքը, պատերազմի սկսելու օրը՝ «ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարելու» և նորից վերադառնում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Ողջ պատերազմի ընթացքում և դրանից առաջ իշխանության գործողութունները լուրջ վերլուծության կարիք ունեն և այս հակասությունների կծիկը պետք է մի օր բացահայտվի։ Իսկ մինչ դա, հանրությունը պատերազմից մեկ տարի անց էլ ստիպված է լսել ստեր, անհասկանալի արդարացումներ․․․
Ստերով կերակրված մեր բնակչության համար սառը ջրի էֆեկտ ունեցավ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի՝ նոյեմբերի 9-ի գրառումը Շուշին ընկնելու վերաբերյալ։
Այս գրառումից հետո թե՛ իշխանական շրջանակները, թե՛ ֆեյսբուքահայությունը վստահ էին՝ Վահրամի էջը կոտրել են։ Խուճապը նաև լրատվամիջոցներում էր։ Հերթով զանգում էինք մե՛կ Արծրունին, մե՛կ Վահրամին։ Զուգահեռ քայլականները և նրանց հարող զինվորականները շտապում էին հանգստացնել, թե Շուշին շարւնակում է մնալ հայկական վերահսկողության ներքո, թեպետ պաշտոնական Ստեփանակերտը այլ բան էր ասում․․․
Նույն Վահրամ Պողոսյանը կրկին գրառում արեց․ հաստատելով որ ինքն է գրառման հեղինակը և իր էջը չեն կոտրել։
Դեպքերի ժամանակագրությանը եթե հստակ հետևենք, Արցախի նախագահի խոսնակի գրառումից րոպեներ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Քարին Տակի հատվածից թշնամու ոչնչացումից տեսանյութ էր հրապարակել։
Բացի դա․ նոյեմբերի 9-ի լրահոսը որևէ կերպ չէր տարբերվում օրինակ հոկտեմբերի 8-ի  պաշտոնական լրահոսից։
Նույն օրվա հաղորդագրություններն են՝ «Շուշիի Քարին տակի հատվածում թշնամին նահանջել է, Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, խոցվել է հակառակորդի ԱԹՍ, հակառակորդի զինծառայող է գերեվարվել, Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։
Ադրբեջանն էլ նույն կերպ տարածում էր իր հաղորդագրությունները՝ գրավյալ տարածքների, հայկական տեխնիկայի ոչնչացման մասին․․․  Ալիևն այդ օրը հայտարարեց 23, ապա 40 բնակավայրերի գրավման մասին․․․․
Նոյեմբերի 9-ին պատերազմի օրվա հերթական ամփոփումը չկատարեց Արծրուն Հովհաննիսյանը, ասում էին՝ ինքնազգացողությունը լավ չէ․․․ Դե երևի փաստերն այնքան զորեղ էին, որ կանգներ ի՞նչ խոսեր։ Ստերը վերջացել էին։ Բայց սուրբ տեղը դատարկ չի մնում, այնուամենայնիվ՝ գտել էին մարդու որը պատրաստ էր նույն տոնով խոսել․ մարտերը շարունակվում են․․․
Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում դեռևս պահպանվում է նոյեմբերի 9-ին արված գրառումը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», թեպետ նոյեմբերի 6-ից Շուշին պաշարված էր ու ըստ տարբեր տեղեկությունների՝ գրավված․․․
Գրառումից շուրջ երեք ժամ անց հայ հանրությունը բախվեց ցավոտ իրականության հետ․․․
Կապիտուլյաիցան ստորագրելուց րոպեներ առաջ․․․
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայատարարեց․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայ ազգի համար խայտառակ փաստաթուղթ, որը աղետալի է Հայաստանի համար
Րոպեներ անց Փաշինյանը գրառում արեց․ «Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել»: 
Այս խայտառակ ստարգրությամբ, հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանները, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութը ու Շուշին հանձնվեց թշնամուն։ Փաստացի՝ Հայաստանը կորցրեց Արցախը, իսկ Արցախահայությունը մնաց ռուս խաղաղապահների հույսին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, փախստական դարձած տասնյակ հազարավոր մարդիկ․․․ Ուշագրավ է, որ կապիտուլյացիոն պայմանագրի գրեթե բոլոր կետերը, որոնք վերաբերում էին հայկական կողմին, Նիկոլ Փաշինյանը կատարեց անհավանական արագությամբ ու անգամ չկարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը կատարի գերիներին վերադարձնելու կետը։ Նվաստացուցիչ փաստաթղթի մեջ է նաև Հայաստանի տարածքով ցամաքային կապ տալը Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև։
Նոյեմբերի 9-ի մասին Ալիևը  գրեթե մեկ տարի անց հայտարարում է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց ունեցել են հոկտեմբերի 7-ին և եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայներ պատերազմը դադարեցնելու առաջարկին, հայկական կողմի համար այդքան ստորացուցիչ պարտություն չէր լինի, այդքան զոհեր ու տարածքային կորուստներ չէին լինի։
Մինչ օրս մեկ պատճառ է հայտնի, թե ինչու ունենալով պատերազմը մեզ համար առավել ձեռնտու պայմաններով դադարեցնելու հնարավորություն, Փաշինյանը չի ընդունել առաջարկները․ «որ ինձ չասեին դավաճան»։ Միայն սրա համար մենք հատուցեցինք տարածքով, զավակների արյամբ։ Բայց միևնույն է՝ Փաշինյանը այդ բառից չկարողացավ խուսափել։ Այս ամբողջ պատերազմական իրողությունների վերլուծումը վկայում է պլանավորված պարտության մասին։
Կապիտուլյացիան ստորագրելու հայտարարությունից րոպեներ անց մի խումբ ըմբոստ քաղաքացիներ, որոնք չէին հաշտվել խայտառակ փաստաթղթի բովանդակությանը, պաշարեցին կառավարության և Ազգային ժողովի շենքերը։ Այդ և հաջորդ մի քանի օրերին երկրի ղեկավարությունը, ԱԺ իշխանական թևը գոյություն չուներ, միայն Նիկոլ Փաշինյանն էր ինչ-որ բունկերից ուղիղ եթերներ մտնում և փնտրում մեղավորների, քաղաքացու վրեժի կոչ էր անում և հանդես գալիս ադեկվատությունը լիովին կորցրած մարդուն բնորոշ այլ քայլերով։
Ի դեպ, Փաշինյանը ասում էր, եթե մեղավոր է և պատրաստ է կրել պատասխանատվությունը․․․, այնուհետև հայտարարեց, որ իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը. Հետո ասաց հա՛մ պատասխանատուն եմ, հա՛մ մեղավորը։ Փաշինյանի այսպիսի ինքնախոստովանությունից հետո մինչ օրս անգամ հարցաքննության չի կանչվել։ Էլ չենք խոսում քրեական գործի մասին, որը ուշանում է։
Մայրաքաղաքը Նոյեմբերի 10-ի առավոտը լուսացրեց այդպես էլ չքնած․  սկսվեց պայքար ընդդեմ կապիտուլյացիա ստորագրած իշխանության․․․ Իսկ սահմանին պատերազմը թեպետ ըստ Փաշինյանի ստորագրության ավարտվել էր, սակայն մինչ օրս չի ավարտվել։ Հայաստանը շարունակում է կրել կորուստներ և զիջել։
Ադրբեջանում նոյեմբերի 9-ը հաղթանակի օր է, իսկ հայոց պատմության փաստագրքում նոյեմբերի 9-ը ամրագրվեց դավաճանության, ստորացուցիչ կապիտուլյացիայի օր։
Պատերազմի 44-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
 
Պատերազմի 43-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա

Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։ Հաղորդվում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ...

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Mehr-ը: Հեռախոսազրույցի ընթացքում իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են երկկողմ կապերը, տարածաշրջանային իրադարձությունները և...

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա...

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։ Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ...

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք...

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ...

Թուրքիայի 10 լրագրողներն այցելել են Մարգարա սահմանային անցակետ

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը հայտնում է, որ երեկ շուրջ 10 լրագրողներ Թուրքիայից, որոնք Երևանում էին Փաշինյանի հետ հանդիպման նպատակով,  այցելել են Մարգարա/Ալիջան սահմանային անցակետ, որը վերանորոգվել է 2023 թվականին։ Թերթը նշում է, որ այն փակվել է 1993 թվականից...

Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան...

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ: Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ...

Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը...