ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը արտահանձվում է Հայաստանին. Factor.am

Ապր 12, 2025

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել են Ասիլյանի ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնել են, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։

Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս պահին իրավապահները նրան տեղափոխում են Հայաստան Աէրոֆլոտ ընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթով:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել ----------------- Գյումրիում ՔՊ-ն բոյկոտեց Ավագանու առաջին նիստը, ըստ էության բոյկոտելով գյումրեցիների քվեն: ՔՊ-ն, և իր անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պարագլուխը դրանով...

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։ «Դեռ 2023 թվականին տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում «թքած-կպցրած» առանց բետոնե հիմքի...

Ընդունեք իմ խորը ցավակցությունները, իրոք շատ ծանր վիճակում եք. Խաչատրյանը՝ ՔՊ-ին

Տիկին Կարապետյան ես Ձեզ լիովին հասկանում եմ, ավելին ասեմ՝ ցավակցում եմ, իրոք շատ դժվար է մի դրական բան գտնել էս կառավարության մասին, որ ասեիք, դրա համար խոսեցիք ամեն ինչի մասին, բացի նրանից՝ ինչի համար հավաքվել էինք: Այս մասին ասաց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Կառավարության անդամները պատասխանում են ՔՊ-ական պատգամավորների հարցերին

Խորհրդարանի քառօրյայի այսօրվա՝ ապրիլի 16-ի վերջին նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։ ԱԺ նիստն...

Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա դիրքերում եմ նկարել, նայե՛ք. Մանուկյան

Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը: Այս մասին ասաց «Հայաստան»...