Պռոշյանցիներն այսօր նրանք Կառավարությունում հանդիպել են ՏԿԵ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ․
«Ես տեղեկացնեմ, որ Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ։ Հիմա ավտոբուսը գալու է նախկին ՊՆ շենքի դիմաց շրջադարձ կատարի, մենք խնդրեցինք, որպեսզի երթուղին մոտ 300 մ գա մինչև շրջադարձի մոտ՝ հասնի Պռոշյանի մուտքի մոտ, ունենք հիվանդ երեխաներ, ծերեր, թոշակառուներ, որոնց համար խնդիր է մինչև ՊՆ նախկին շենք հասնելը։ Խոստացան քննարկել»,- ասաց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը, ով մասնակցել էր Կառավարությունում կազմակերպված հանդիպմանը։
Նա հայտնեց, որ Քասախ համայնքի ներկայացուցիչները վրդովված են դուրս եկել։
Մանրամասն՝ տեսանյութում։