Լրագրողները Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձել են լուռ ակցիա իրականացնել՝ ցուցադրելով պաստառներ՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորած վարքագծի դեմ։ Սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով նրանց՝ խլել են պաստառները։
«Լրագրողներն իրավունք չունեն Ազգային ժողովում ակցիա անել»,- ասաց անվտանգության աշխատակիցներից մեկը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Այսօր պատգամավոր կա նստած դահլիճում, ով պլակատ էր բարձրանում ԱԺ ամբիոնից, մեկիդ ասո՞ւմ էին՝ գնացեք, թևից ոլորեք։ Ոչ»։
Մանրամասն՝ տեսանյութում։