ՊՆ-ն հերթական անգամ հերքում է

Ապր 9, 2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», — նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ. ՆԳՆ

Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ. ՆԳՆ

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ,...

Դավաճանը փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով․ Իշխան Սաղաթելյան

Դավաճանը փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով․ Իշխան Սաղաթելյան

Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին...

Հայտարարագրմանը մասնակցել է  բնակչության շուրջ 5 տոկոսը. «Փաստ»

Հայտարարագրմանը մասնակցել է բնակչության շուրջ 5 տոկոսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվանից սկսած Հայաստանում հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է նախաձեռնվել. բացի պաշտոնատար անձանցից, ֆիզիկական այլ անձինք ևս պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել եկամուտների հաշվարկ-հայտարարագիր՝ ֆիզիկական անձանց...

Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»

Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԺ նիստը ոչ միայն ևս մեկ անհաջող օրինակ էր գործադիր և օրենսդիր մարմինների հարաբերության, այլև քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրություն։ Կառավարության հարցուպատասխանը, որը նախատեսված է քաղաքացիներին հուզող խնդիրներին...

ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում. «Հրապարակ»

ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում...