Վաղ առավոտից ուժայինները խուզարկություն են սկսել «Մայր Հայաստան» շարժման Գյումրու գրասենյակում: Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել նաև շտաբի պետի և համակիրների տներում.
«Այս պահին, ոչինչ չեն կարողանում գտնել, թեպետ ինչ-որ հատուկ բան չկա, որ գտնեն։ Մենք ոչինչ չենք թաքցնում։ Փորձում են՝ վախի, ահաբեկման միջոցով մեզ ճնշել, սակայն չի ստացվելու, մեր որոշումը չի փոխվի։ Մեզ ասել են, որ խուզարկություն է իրականացվում, բայց հիմնավոր պատճառը չեն նշում, ասում են վերջում կիմանաք»։
Մանրամասն՝ տեսանյութում։