Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ․ «Հրապարակ»

Մյս 15, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի շրջանակներում, որը, այլեւս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում:

Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում:

Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երեւում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, եւ դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին:

Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, գիտե՞ս․ Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն...

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա...

Գան բոլորիս տուն մտնեն նոր հասկանանք ինչա կատարվում. Կարեն Կարապետյան

«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։  Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ...

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։ Այդ մասին հայտնում է  Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։ Որպես...

Անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց գրառումներ անել․ Պատգամավորը՝ Փաշինյանի պահվածքի մասին

«Այսօր խորհրդարանում եղած լրագրողները շատ ուշադիր պետք է լինեին։ Ամբողջ օրը Փաշինյանն անջատված նստած կառավարության հաշվետվություն էր լսում։ Մեկ էլ որ պայթեց, պատգամավորները, որ դահլիճում նստած էին, ասում...