Փորձ է արվում «Հայ Եկեղեցու» կոոպերատիվ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կծառայեն տիրադավներ․ Արմեն Այվազյան

31 Հունվարի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվ այսպես, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատվով և բարձր արդյունավետությամբ ծառայող գնդերեցները, չընկրկելով ճնշումների առաջ, հավատարիմ մնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Հայրապետին։

Ի՞նչ խնդիրներ է ձգտում լուծել փաշինյանական խունտան այս հերթական հակահայկական որոշմամբ։ Առայժմ կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների․ փորձ է արվում՝

  1. Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ։
  2. Սուրբ Էջմիածնի հոգևոր ենթակայությունից ամբողջությամբ հանել հայ սպայակազմը։ Եթե դա անմիջապես չհաջողվի, ապա խունտայի համար անբարեհույս, պայմանականորեն ասած՝ «էջմիածնական» սպաներին դուրս մղել բանակից, իսկ ուրացող «կճոյանականներին»՝ ծառայողական առաջխաղացում ապահովել։
  3. Հետագա քայլերով բանակում աստիճանաբար ներգրավել կաթոլիկ, բողոքական և աղանդավորական հոգևորականների՝ հայ զինվորների հոգեորսությունը կազմակերպելու նպատակով։
  4. Թուլացնել բանակում ազգային ինքնության հոգևոր առանցքը՝ այն փոխարինելով գաղափարապես անարմատ, կառավարելի և իրավիճակային «արժեհամակարգով»։
  5. Զրկել Հայոց բանակը հոգևոր-եկեղեցական-բարոյական միասնականությունից՝ դրանով իսկ նվազեցնելով դիմադրողականությունն ու մարտական ոգին արտաքին և ներքին ահագնացող ճնշումների պայմաններում։

Իսկ թե ինչ իրական հետևանքներ կունենա այս որոշումը, ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, մինչ այժմ խունտային չի հաջողվել հավաքագրել ուրացող հոգևորականների որևէ նշանակալի քանակ, որոնց մի մասն էլ կարող էր դառնալ իր ազգադավ ծրագրերի կամակատարը Հայոց բանակում։

Անկասկած, այս որոշումը ևս դառնալու է խունտայի հերթական ամոթն ու խայտառակությունը՝ էլ ավելի ընդգծելով և խորացնելով նրա խոր անրջպետը ժողովրդի և Եկեղեցու հետ։

Աստվածն առաջ։

——————————————

Մատթեոս 6։24՝

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...