Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

12/03/2025 19:17

Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը Հնդկաստանում ասում է՝ մենք այդ զենքերը նպատակ չունենք օգտագործել որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Երրորդ կողմը ո՞րն է․ Ադրբեջանը։ Ցանկացած երկիր զենքը ինչի՞ համար է գնում, սիրունությա՞ն։ Երբ ասում ես ես զենք եմ գնում, բայց ոչ մեկի վրա չեմ օգտագործելու, բա ինչի՞ ես վարի տալիս պետական փողերը։ Բայց վատն այն է, որ Արարատ Միրզոյանն ուղղակի ստից բան չի ասում, այս դեպքում․ սրանք նաև անում են։ Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմում թշնամու ձեռքը անցան միլիարդավոր դոլարների զենքեր, որոնք մի պատրոն գոնե չէին կրակել։ Ինչո՞ւ։ Երևի որովհետև Փաշինյան–Միրզոյանը չէին ցանկացել երրորդ կողմի վրա ուղղել էդ զենքերը։ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը զորքերը հետ քաշեց Սյունիքից, թշնամին եկավ տիրացավ բարձունքների, Գորիս-Կապան մայրուղուն։ Ինչո՞ւ։ Որովհետև չէին ուզում երրորդ կողմի վար զենք ուղղել։ 2021թ․ մայիսին թշնամին գրավեց Վարդենիսից տարածքներ, Սև լճի կեսը, առանց մեկ պատրոն կրակելու։ Փաշինյանն ասում էր՝ ես Սև լճի 30 տոկոսի համար երրորդ կողմի վրա չեմ կրակի։ Իրենց ասած «երրորդ կողմը» Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավելի մեր տարածքի մեջ է մտել։ Այնպես որ, Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում՝ նրանք Հնդկաստանից բերած զենքերը ավելի շուտ կնվիրեն «երրորդ կողմին», քան կկրակեն նրա վրա։ Աննա Հակոբյանը կոչ էր անում զենքերը զարդ սարքել։ Հիմա էդ կոչին են հետևել, զենքերը բերում են որպես զարդ։ Ընդահանրապես, Նիկոլի կնոջ առաջարկները ՀՀ կառավաությունը արագ իրականացնում է՝ Սկսած Մեհրիբանին Շուշիում չայ տալուց։

Հայաստանի սպառազինման խղճուկ պատկերին առաջիկայում կանդրադառնանք փաստերով։ Այժմ առաջարկում եմ միասին քննարկել մեկ այլ թփեմա, որը շատ ուշագրավ է։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ 2009-2013 թվականին, համաձայն մեղադրանքի, Սաակաշվիլու հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական ​​բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի կամ այն ժամանակվա կուրսով՝ 5,5 մլն դոլար՝ Սաակաշվիլու անձնական նպատակների համար՝ հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ, կրծքավանդակի նակոլկա և այլն։

Ըստ երևույթին՝ նա էլ էր ասում՝ պետբյուջեն քաղաքացու գրպանն է, բայց օգտագործում էր որպես իր ընտանեկան գրպան, հերոս հարկատուն վճարում էր, ինքը՝ մսխում։ Բայց նշեմ, որ Սաակաշվիլուց բոլորովին հետ չի մնում Նիկոլ Փաշինյանը։ Հլը նրանը բռնեցին նոր բացահայտվեց, Նիկոլ Փաշինյանի՝ պետբյուջեի հաշվին կատարված լիքը ընտանեկան ծախսեր բոլորիս աչքի առաջ են։ Դրանք կա՛մ արվել են տեսախցիկի տակ կա՛մ մամուլն է բացահայտել։ Օրինակ, հայտարարվում է, որ Նիոլ Փաշինյանը մեկնել է գործուղման, ու անպայման պետական ինքնաթիռի մեջ հայտնվում է կինը և ընտանիքի մեկ այլ անդամ ևս։ Ու արդարացնում են՝ ինքնաթիռը մեկ ա՝ դատարկ գնում էր, բանակցություններից առաջ պետք է ծոցս քնեն և այլն։ Բայց դա, պետբյուջեի վատնում է։ Հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու կինը որ մեկնել են Վատիկան, հյուրանոցի վրա աստղաբաշխական թիվ են ծախսել։ Փաշինյանն արդարանում է՝ պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ, ես վերադարձել եմ, Աննա մի քանի օր էլ է մնացել։ Այսինքն՝ ևս մի քանի օր 787 հազար դրամ, ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում։ Մսխո՞ւմ է։ Այո։ Ընդ որում, որ ծախսերի մասին հարցում ես անում, պատասխանում են, որ գաղտնի է։ Բյուջեն ժղովրդի գրպանն է, բայց գաղտնի է, թե էդ գրպանից ինչ է ծախսում Փաշինյանը։

Մի ամիս առաջ մամուլի ասուլիս էր տալիս ու ասում էր, որ ընտանեկան փոդքաստը, որ վարում են մարդ ու կին, կառավարության նկարահանող խմբերն են անում։ Դա ի՞նչ է, եթե ոչ՝ բյուջեի վատնում անձնական նպատակների համար։ Ինքը արդարացնում է, թե փոդքաստը վարչապետի գործունեություն է։ Բայց ներողություն, դու հո չե՞ս կարող քո վարչապետության ընթցքում ամեն հիմար բանի վրա փող ծախսել և դա ներկայացնել որպես վարչապետի գործունեություն։ Ինչը որ անում ես, իհարկե։ Օրինակ որ առավոտ գիշերով ոստիկանները փակում են փողոցներ ու դու պետական ավտոմեքենաները հետևդ գցած հեծանիվ ես քշում, դա է՞լ է վարչապետի գործունեություն։ Օրերս Փաշինյանը թիմով այցելել էր Գյումրի, կուսակցական հավաքի էին գնացել, բայց պետական ռեսուրսներ վատնելով։ Վրաստանում էդպիսի բաների համար նստեցնում են, այն էլ՝ 9 տարի։ Որովհետև այլ երկրներում հարկատուի վճարած ամեն կոպեկը պետք է ծախսել ուշի-ուշով։

Սրանք մսխում են առաջին օրվանից, հիշենք, որ Նիկոլի գերթանկարժեք՝ 700 հազար դոլարանոց թռիչքը ԱՄՆ, հեղափոխությունից հետո, մասնավոր ինքնաթիռով։ Կամ հենց եկան իշխանության կառավարական դաչաների ռեմոնտը աստղաբաշխական թվերով։ Սաակաշվիլին 9 տարով դատապարտվեց պետական բյուջեից 5,5 մլն դոլար իր վրա ծախսելու համար։ Բա դու 7 տարում քա՞նի միլիոն դոլար ես ծախսել քեզ վրա։ Էն որ Աննա Հակոբյանը ընթրիք է անում, ու 30 ՊՊԾ աշխատող է սպասարկում, դա պետական միջոցների վատնում չէ՞։ Էն որ Աննա Հակոբյանին պետական բյուջեից ավտո ես առնում, երկու տարի հետո մի հատ նորն ես առնում, մոտ 150 հազար դոլարով, դա պետական միջոցների վատնում չէ՞։ Էն որ Աննա Հակոբյանին սպասարկում է մի հատ էլ ուղեկցող մեքենա՝ լեցուն թիկնապահներով, դա պետմիջոցների վատնում չէ՞։  Նիկոլը հա խոսում է պետական բյուջեն ընտանեկան բյուջե համարելու մասին․ ընտանիքի անդամները չերեզ Մեքսիկա են փախչում ԱՄՆ, իկոլը ԱՄՆ գնոմ է 700 հազար դոլարանոց չվերթով, Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց չվերթով։

Նիկոլ Փաշինյանը որ ուժայինների աշխատավարձ է բարձրացնում, պարգևավճար-հավելավճար տալիս, դրանք իր անձնականի համար չե՞ն։ Երկրում հանցագործություններն աճում են, փողոցներում իրար են սպանում, քաղաքացիների անվտագությունը ցածր մակարդակի վրա է, բայց Նիկոլի անվտանգությունը բարձր մակարդակի է, ծայրահեղ բարձր։ Գումար է մտնում բյուջե երկրի ու քաղաքացու անվտանգության ապահովման վրա, բայց ուղղվում է Նիկոլի անվտանգությանը։

Փաշինյանն ինքը, ի դեպ, խոստովանել է շռայլ ու անիմաստ ծախսերը․ ասում էր՝ պետք է խոստովանենք, որ շատ պետական միջոցներ արդյունավետ չենք ծախսում․ անում ենք էնպես, ինչպես մեր տներում է, 5 հոգու համար փռում ենք 30 հոգանոց սեղան: Ինքը իր բերանով խոստովանել է մսխումը։

Մենք, իհարկե, հաշվում ենք միայն մի չնչին մասը ու մենակ Նիկոլի վրա ծախսերի, բայց որ հաշվենք բոլորը, հաշվենք Նիկոլի արած անիմաստ ծախսերը՝ 6 մլն դոլարանոց չկայացած համերգի, 6,5 մլն դոլարով չգործող հիվանդանոցի կառուցման, 25 մլն դոլար՝ ԱՆԻՖ-ի, մի քանի հարյուր միլիոն դոլար՝ վատ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու և այլնի վրա, կստացվի  հսկայական կոռուպցիոն-թալանային պատկեր։

Բայց Փաշինյանը մենակ չէ, թիմի ամեն անդամ օգտվում է էդ ամենից։ Գնում են գործուղման, մեկ էլ ընտանիքի անդամները հայտնվում են սելֆիների մեջ։ Ես քանի հաղորդում նվիրել եմ անիմաստ ծախսերին ու դեռ լիքը փաստեր կան։ Հերթով կխոսենք։ Ընդ որում, սա բազմակի հանցագործություն է, որովհետև արվում է ոչ թե ունեցած, այլ չունենցած գումարով, այն է՝ արտաքին պարտքով, ժողովրդին անիմստ ու շատ ծանր հարկելով։ Բայց գիտե՞ք, աշխարհում ընդունված է, որ հենց պետական միջոցների վատնում է տեղի ունենում ու բացահայտվում է, հետևեն հրաժարականներ։ Դե մենք բաստիոն ենք, չհամեմատվենք, բայց դե ասեմ իմանանք, որ էն, ինչ անում են ես մեր բաստիոնչիները, ուրիշ երկրներում պատժվում է, ինչպես օրինակ, Սաակաշվիլին։ Ու ամենաթեթև պատիժը հրաժարականն է։ Չեն էլ սպասում, որ պաշտոնանկություն լինի, միանգամից հրաժարական են տալիս, հենց փաստը հրապարակվեց։

Օրինակ՝ շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը գիտե՞ք ինչու հրաժարական տվեց․ պարզվել էր, որ 22 ամսում ճամփորդությունների և հյուրանոցների վրա ածսխել է կես միլիոն դոլար։ Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց, երբ լրագրողները նրա ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում տեսել էին նրա ընտանիքի անդամների ու էլի մի քանի քաղաքական գործչի՝ նրանց ընտանիքի անդամների հետ։ Չֆայմեց ասեր՝ դե պետք է ինքնաթիռը դատարկ գնար, էդ 50-60 կիլո ծանրությո՞ւնն էր ձեզ խանգարում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2021 թվականին հրաժարական տվեց մի քանի պատճառով, այդ թվում՝ կնոջ՝ բյուջեի հաշվին տարբեր ռեստորաններից գնումներ կատարելու, պետական գործերին միջամտելու։ Լրիվ Աննա։ Մեծ Բրիտանիայի մշակույթի ու սպորտի նախարար Մարիա Միլլերը ինչո՞ւ հրաժարական տվեց․ լրատվամիջոցները մեղադրեցին պետական միջոցները ոչ նպատակաուղղված ծախսելու մեջ։ Ասաց գնում եմ, որ մեր կառավարության հեղինակությունը չտուժի։ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական տվեց ոչ իր անձնական միջոցներով շպարի և քաղաքականության հետ կապ չունեցող իրեր գնելու համար։ Սաակաշվիլին էսօր դստապարտվեց նույն բանի համար։

Կարճ ասած՝ Նիկոլը սովորություն ուներ նամակ գրելու Սաակաշվիլուն ու սխալները ցույց տալու։ Բա հիմա թող մի հատ էլ Սաակաշվիլին նամակ գրի Նիկոլին, ասի եղբայրս, բախտակիցս, էն, ինչ դու հիմա անում ես, ես էլ էի անում ու հիմա 9 տարի շալակել եմ մենակ անիմաստ ծախսերի համար, հեսա ով գիտի ինչան կշալակեմ դավաճանության և այլ մեղադրանքներով։ Շատերն են ասում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն նա դատվեն հայրենիքը վաճառելու, հանձնելու, հայերին հայրենազուրկ անելու համար։ Բայց արդյո՞ք միայն դրա համար։ Չէ՞ որ Հայաստանի տնտեսության հերն էլ է անիծվել, Հայաստանի արդարադատության հերն էլ է անիծվել, Հայաստանի կրթության հերն էլ է անիծվել, Հայաստանի պարտքային բեռի հերն էլ է անիծվել և ամենակարևորը՝ հայրենիք է հանձնվել և անգվտանգության հերն է անիծվել վերջնականապես։ Ըստ երևույթին, վաղը դատվելու է այն ամենի համար, ինչին ձեռք է տվել։

Սևակ Հակոբյան

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Mehr-ը: Հեռախոսազրույցի ընթացքում իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են երկկողմ կապերը, տարածաշրջանային իրադարձությունները և...

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա...

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։ Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ...

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք...

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ...

Թուրքիայի 10 լրագրողներն այցելել են Մարգարա սահմանային անցակետ

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը հայտնում է, որ երեկ շուրջ 10 լրագրողներ Թուրքիայից, որոնք Երևանում էին Փաշինյանի հետ հանդիպման նպատակով,  այցելել են Մարգարա/Ալիջան սահմանային անցակետ, որը վերանորոգվել է 2023 թվականին։ Թերթը նշում է, որ այն փակվել է 1993 թվականից...

Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան...

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ: Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ...

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակի օրինակ է։Վաղը բանաձև են ընդունելու: Օգտագործե՛ք այս ձևը/բովանդակությունը... քոմենթում կդեմ ԵԽ պատգամավորների...

Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման...