Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը․ «Ժողովուրդ»

Ապր 11, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքը։

Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում Վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարար Անահիտ Ավանեսյանը բառացիորեն ասում է հետեւյալը. «Մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների եւ սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը՝ 64.000 դրամ, փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ, համավճար է: Կեսը տալիս է պետությունը, կեսը՝ պացիենտը»։

Թեեւ նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանին երեւի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Արտուշ Գաբրիելյանը դուրս է հանվել դատական նիստերի դահլիճից: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, հակակոռուպցիոն կոմիտեն չի...

Ամբողջ ժողովրդով ընտրել, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի. ՀՀ երկրորդ նախագահ

«Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և...

Մեկ անձի քմահաճույքով՝ ազատվել եմ պաշտոնից․ Հայկ Սանոյան

Մեկ անձի քմահաճույքով՝ ազատվել եմ պաշտոնից․ Հայկ Սանոյան

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի տնօրեն Հայկ Սանոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության...

2019-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ. ուղղակի մերժվել է, հայկական կողմը նույնիսկ չի էլ բանակցել. Ռոբերտ Քոչարյան

«Ձեր նախագահության տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ո՞ր գործոնները և փաստաթղթերն են ունեցել առավել ազդեցիկ, ինչո՞ւ ոչ նաև դրական ազդեցություն հօգուտ հայկական կողմի շահերի վրա, և անձամբ Դուք ո՞ր...

Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան

Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիսվել է Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով և շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։ «Երեկ Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի...