Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները․ «Փաստ»

8 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդման, գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Ընդհանրապես, վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել իշխանության ներկայացուցիչները խոսել այս թեմայի շուրջ: Հունվարին Դավոսում Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե ինքը հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները և ստորագրել փաստաթուղթը։

Սակայն որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան բարդանում է Հայաստանի քաղաքացիների՝ Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները (հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի «գծով») պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը: Նախ՝ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ դժգոհում էին, թե ամեն ինչ արվում է, որ «առաջին անգամից» վիզա չտրվի. դե, ամեն դիմումը մոտավորապես 35 հազար դրամ է (վիզայի գումար+վիզաների կենտրոնի վճար): Խոսքն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր փորձում են ինքնուրույն դիմել, այլ ոչ թե օգտվել նույն կենտրոնների վճարովի ծառայությունից (հավել յալ նվազագույնը 25-30 հազար դրամ): Իսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մերժելու պատճառ չկա (ասենք՝ բազմիցս նախկինում ունեցել են տարբեր ժամկետներով վիզաներ), «հանկարծ» պարզվում է, որ թղթերում կամ «բուքի» ընթացքում, օրինակ՝ ինչ-որ թիվ սխալ է կամ պակաս է: Ոչ մի ընդառաջում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Ընդհակառակը, մեզ հետ զրույցում մարդիկ նշում էին, թե որքան կոպիտ ու «վերևից» են շփվում իրենց հետ:

Այս ամենն, ի դեպ, առաջին հերթին վնասում է հենց դեսպանատների ու ԵՄ անդամ երկրների հեղինակությանը, սակայն երևի թե կառավարությունն էլ պարտավոր է զբաղվել այս հարցերով. ի վերջո, խոսքը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների խնդրանքով։ Հայտնում է BBC news-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի նախատեսված Իրանի դեմ նոր հարվածը հետաձգվում է, քանի որ «այժմ...

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները Երևանում խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳ նախարարությունից։ «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են...

Ավետիք Չալաբյանը պահանջում է Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․ «Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը...

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Գևորգ Դանիելյան

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Գևորգ Դանիելյան

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ «Ահաբեկչության սպառնալիքի...

Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը․ «Փաստ»

Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի շուրջ ընթացող ամենախորքային բանավեճերից մեկն արտահայտվում է երկու հասկացությունների միջոցով՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը պարզապես քաղաքական կամ աշխարհագրական տարբեր պատկերացումների...