Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու… «ավելի ներսում»․ «Փաստ»

Ապր 26, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիրներ ունի բոլոր արտաքին խաղացողների հետ կապված, ոչ միայն նրա վարկանիշն է հասել շրիշակի մակարդակի, այլև որոշակի ճաքեր կան հենց իր կուսակցության ներսում:

Նախ՝ նրա «վրայից թռան» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ժամանակին «Նիկոլից ավելի Նիկոլ» էին: Ընդ որում, առաջինը բավականին փորձառու քաղաքական գործիչ է և այդքան էլ միամիտ չէ, որքան կարող է թվալ: Եվ նա, փաստացի, Փաշինյանի բերած պատուհասների համար իր բաժին պատասխանատվությունից գլուխն ազատելու համար «արագի մեջ» մի կողմ քաշվեց: Հաջորդը Վիլեն Գաբրիել յանն է, որը, լինելով ՔՊ հիմնադիրներից, հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում էր Փաշինյանից դիստանցավորվելու համար: Եվ Գյումրու «միջադեպն», ըստ էության, «հիանալի» առիթ էր նրա համար: Կան խոսակցություններ, որ հաջորդ «օղակը» կարող է լինել «Շիշ բռնող» մականունը ստացած քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՔՊ-ում խոսում են, որ նա ևս Փաշինյանից դիստանցավորվելու, հեռանալու և գլուխն ազատելու ճանապարհն է բռնել:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հանդարտ չէ, ու չի բացառվում, որ արտահերթ ընտրության գնալու որոշման պարագայում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, «պոկվող օղակները» առաջադրեն իրենց թեկնածուին (ասենք՝ Մհեր Գրիգորյանին կամ Սուրեն Պապիկյանին) ու ձերբազատվեն Փաշինյանից՝ իրենց փրկելու համար: Չի բացառվում նաև, որ նույն այդ «օղակները» ընտրեն ընդդիմության առաջարկած թեկնածուին՝ նույն հաշվարկներով:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լուրջ հարված էր նաև ՍԴ որոշումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված: Ճիշտ է, արտաքուստ թվում է, թե վիճարկվող հոդվածները սահմանադրական են ճանաչվել, սակայն իրականում ՍԴ-ն այնպիսի երկու սահմանափակում է դրել, որ, ըստ էության, նշյալ օրենքի կիրառումը դնում է լուրջ կաղապարների մեջ: Խոսքն այն մասին է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել որևէ պաշտոնյայի կողմից միայն պաշտոնն ստանձնելուց հետո, և երկրորդ՝ տվյալ գույքը պետք է ուղղակիորեն կապված լինի կոնկրետ հանցանքի հետ, որի համար տվյալ անձը դատապարտվել է: Սա, ըստ էության, զգալիորեն «կապում» է իրավապահների ձեռքերը՝ անվերապահ կատարելու իշխանությունների պատվերները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...

Հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում․ Հարութ Սասունյան

Հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում․ Հարութ Սասունյան

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մյուս ժողովուրդները շատ ավելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների ետևում՝ ենթադրելով, որ իրենց հարևաններն ապրում են ներդաշնակության մեջ։ Սա՝...