Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ»

Հնս 10, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեեւ փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու:

Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել ևս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան

Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան

Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով։ Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «2025 թ. հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում։ Այս հանդիպումն արդեն ներկայացվում է...

Եկեղեցուն բարոյական դասեր տալու փոխարեն կառավարությունը պետք է երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովի․ հայտարարություն

Եկեղեցուն բարոյական դասեր տալու փոխարեն կառավարությունը պետք է երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովի․ հայտարարություն

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել․ «Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են...

Փաշինյանի մահացու վախերը․ «Կարճ ասած»

Տեսե՛ք։ Երեկ, այսօր, չգիտենք, պաշտոնից ազատման ՍՄՍ է ստացել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Ինչո՞ւ է ՍՄՍ ստացել, որովհետև, ըստ երևույթին, մի հատ սկզբում ստացել է, չի կատարել Փաշինյանի պահանջը Սամվել...

Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան

Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ "Հայաստանի էլեկտրական ցանցեր"֊ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։ Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ...