Փաշինյանի պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված․ «Հրապարակ»

10 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետևանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով և թուքումուր եմ ուտում, հետևաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի և այլոց մասին է։

Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաև Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր և քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, և դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետևանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսևորում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանը հանդիպել է արցախցիներին

Բաքվի բանտերում են գտնվում իմ ընկերները, չի կարող այս հարցը չդառնա մեր համար առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը: Մանրամասները՝...

Մեր ընտրվելու դեպքում որևէ մեկը որևէ խնդիր չի՛ ունենալու Ռուսաստանի հետ. Ռոբերտ Քոչարյան

  «Մեր ընտրվելու դեպքում որևէ մեկը որևէ խնդիր չի՛ ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- այս մասին Սիսանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու...

Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար

Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։...

Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ստանալու են հեղափոխություն. Ռոբերտ Քոչարյան

  «Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ստանալու են հեղափոխություն»,- այս մասին Սիսանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։ Մանրամասն՝...

Մեր թիմում ոչ մեկը չի՛ կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ․ Ռոբերտ Քոչարյան

  «Մեր թիմում ոչ մեկը չի՛ կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ, վստա՛հ եղեք։ Հետաքրքիրը գիտե՞ք ինչ է․ հետաքրքիրն այն է, որ այդ երկու մարդկանց անուններն այն անուններն են, որոնցով կարելի է սերունդներ դաստիարակել։ Աշոտ Մինասյանը երեք...