Փաշինյանի իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից․ Խաչատրյան 

Մրտ 28, 2025

Փաշինյանի իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Լսելով Փաշինյանը խոսքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին, իսկ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարց ու պատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն է։ Խոսքը արդեն չի վերաբերում միայն Արցաին, որովհետև ինչքան զիջում կար, այս իշխանությունները արել են, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, օրինակ Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կարո՞ղ է Միրզոյանի նկատմամբ մահափորձի բացահայտումը բերի այսօրվա իշխանության հետքերին․ Մինասյան 

«Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ն, օդո՞ւմ է, թե՞ չկա»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մարդիկ այս...

Անհապաղ պետք է կառավարությունը այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ «Պռոշյան» գործարանի աշխատակից

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմի մամուլի ասուլիսը

Այս պահին Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում տեղի է ունենում թատրոնի աշխատակազմի մամուլի ասուլիսը: Աշխատակազմը գործադուլ է հայտարարել՝ Քաղաքապետարանի կողմից Պատանի հանդիսատես թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին պաշտոնից...

Տարանցիկ երկրում նմուշառումը հնարավոր է միայն եթե կա հստակ տեղեկություն, որ մեքենայի մեջ կա կոնտրաբանդա․ կոնյակագործ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...