Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան

Հնս 26, 2025

«Նիկոլ Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում: Դա բնականաբար կներկայացվի որպես «հավատավոր հոտի» ներկայացուցիչների դժգոհություն»,-գրում է քաղաքական վերլուծաբան  Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծում է.

«Իհարկե անմիտ է պնդել, թե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների շարքում չկան մեծ թվով մարդիկ, որոնք լինելով ՀԱԵ հետեւորդ, այդուհանդերձ չեն վստահում Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Բայց, եկեղեցու՝ հոգեւոր իշխանության հարցում առաջնորդվել քաղաքական իշխանության տրամաբանությամբ, այսինքն՝ «վարկանիշային» տրամաբանությամբ, մեղմ ասած սխալ է:

Օրինակ, Սուրբ Աթոռի առաջնորդին ընտրում է մի քանի տասնյակ կամ հարյուրից մի քիչ ավելի կարդինալ, փակ սենյակում, եւ աշխարհի կաթոլիկները առաջինը նույնիսկ ոչ թե Պապին են տեսնում, այլ սպիտակ ծուխը: Մոտ 1,5 միլիարդ կաթոլիկներից քանի՞ տոկոսն է վստահում որեւէ Պապի: Երբեւէ անցկացվե՞լ է այդպիսի հարցում:

Թերեւս ոչ, որովհետեւ հոգեւոր համակարգի այդպիսի տրամաբանությամբ չափումը կլինի ոչ միայն անմիտ, այլ նաեւ վտանգավոր: Դա կնշանակի քանդել հոգեւոր համակարգը հենց հանրային պատկերացումների շրջանակում:

Այսինքն, ապամոնտաժվում է ոչ միայն կոնկրետ հոգեւոր համակարգի դերը հասարակական հարաբերությունների կառուցվածքում, այլ ինքնին հոգեւոր համակարգ հասկացության ընկալումները հասարակության պատկերացումներում:

Բնականաբար կառաջանա հարց՝ իսկ ոչ բարեվարք հոգեւորականները չե՞ն վնասում: Վնասում են, բայց չեն քանդում, առավել եւս չեն ապամոնտաժում հոգեւոր համակարգի հանրային ընկալումները ընդհանրապես:

Որովհետեւ, իրապես ՀԱԵ հետեւորդները որեւէ Կաթողիկոսի համար չէ, որ հետեւել կամ հետեւում են Հայ Առաքելական եկեղեցուն:

Փաշինյանը փորձում է նույնացնել, ամփոփել եկեղեցին ու Կաթողիկոսը, բերել այն քաղաքական չափումների դաշտ, ըստ էության վերածել եկեղեցին կուսակցության, այդպիսով ստիպելով նաեւ, որ եկեղեցին անցնի «կուսակցական պաշպանության»:

Ցավոք սրտի, այս ընթացքում նկատելի է, որ կա այդ հաշվարկների արդարանալու մեծ ռիսկ: Եկեղեցու «պաշտպանական շրջանակը»՝ անգամ ամենայն անկեղծությամբ, այդուհանդերձ պաշտպանությունը կազմակերպում է հենց կուսակցական-քաղաքական տրամաբանությամբ:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար:

Առայժմ կա «ստանդարտ», այսինքն՝ Փաշինյանի համար էլ միանգամայն կանխատեսելի պաշտպանություն:

Պետք է արձանագրել, որ հարցը ամենեւին Գարեգին Երկրորդին կաթողիկոսական գահին պահելը չէ: Այդ խնդիրը այսօր ավելի խոքային մարտահրավերի առերեույթ դրսեւորումներից մեկն է միայն: Ըստ այդմ, երբ լուծման ուղղությամբ ամբողջ միտքը կենտրոնանում է Կաթողիկոսին պահել-չպահելու վրա, այդտեղ «կորում» է առավել ընդգրկունը, լայնը, խորը՝ եկեղեցին:

Մինչդեռ, ավելի խորը խնդրում, խնդրի արմատում լուծումներ փնտրելով է, որ հնարավոր է ապահովել արդյունավետ պաշտպանություն արդեն մնացյալ, այդ թվում Կաթողիկոսի գահակալության հարցում:

Հասկանում եմ, «նորաձեւ», առավել եւս այսօրվա համար «ստանդրտին համապատասխանող» մտքեր չեն:

Միայն թե, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւորական վերնախավերում՝ գրեթե քառորդ դար «նորաձեւությանը» տուրք տալն է եղել Հայաստանի անարդյունավետ ընթացքի պատճառը»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝...

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ...

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և...

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։...

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը հաշվարկված արտաքին քաղաքականություն չունի։ Ընկերներիցս մեկն ասում է՝ եթե չգիտես, թե ուր ես գնում, ինչ տարբերութուն, թե հիմա որտեղ ես։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի...