Փաշինյանը Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրել․ «Հրապարակ»

Հնս 25, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ:

Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։ Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության...

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ...

Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան

Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Այսօր Հայաստանում քիչ բան է զարմացնում, հատկապես՝ նմանատիպ «արդարադատությունը»։ Պրո-թուրքական կուսակցության ստեղծմանը սատարող անձը, ով խմբով հարձակվել է մեր վրա, հարվածել և ծեծի ենթարկել նաև ոստիկանի, ընդամենը դատապարտվել է 179 ժամ...

Կա արտաքին քաղաքական որոշում և այդ որոշումը Հայաստանի համար հաստատ լավը չէ․ Մետաքսե Հակոբյան

Այս դատարանի որոշումը, որ կա՝ դատարանինը չէ, այն ամեն դեպքում հրահանգ է, որը կատարում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Հայաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել...

Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց

Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։ Դատարանի...