«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․
««Էջմիածին» դաշինքը խստորեն դատապարտում է Գյումրիում իրականացվող իրավաքաղաքական ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների նկատմամբ: Կոչ ենք անում և հորդորում ենք Գյումրիի մեր հայրենակիցներին մարտի 30-ին գնալ ընտրատեղամասեր և իրենց քվեով ցույց տալ, որ Փաշինյանը նույնիսկ պետական ռեպրեսիվ աջակցության պայմաններում չի կարող դեմ գնալ ժողովրդին»: