Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ արված հայտարարությունը ՀՀ ԶՈւ-ին բարոյական և քարոզչական հարված է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ՀՀ ԶՈՒ-ն իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների և ՀՀ ՊՆ-ը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վայրկյան-վայրկյան հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները և ՊՆ-ն պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության և այլ բոլոր գործողություններն անելու համար։ Այս հայտարարությունը անհարմար դրության մեջ է դրել մեր ԶՈւ-ին և այսօր էլ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ հանձնարարական է տվել ՊՆ-ին, որպեսզի հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանեն՝ Հայաստանը գնում է խաղաղության 7 ոչ թե պատերազմի:
Մանրամասն՝ տեսանյութում։