Փաշինյանը հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի․ Սուքոյան

Ապր 3, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում կառավարությանը մշտապես մեղադրում են կադրային սխալ քաղաքականություն վարելու մեջ: Փաշինյանն ընդունեց այդ քննադատությունը, սակայն ընդգծեց, որ դրա պատճառը, երկրում առկա կադրային ճգնաժամն է: Նրա խոսքերով, մարդիկ չեն ցանկանում աշխատել 400-500 հազար դրամի դիմաց, և ստանալ ժողովրդի անեծքը:

  1. Նախ, հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի:
  2. Կարող է երկրում իսկապես կադրային խնդիր լինել, սակայն դա չի նշանակում, որ պետք էր պատասխանատու պաշտոններ վստահել անձանց, որոնց կենսագրությունը սկսվում էր միայն «քայլելով» իսկ փորաձառու էին համարվում նրանք ովքեր բացի «քայլելուց» նաև մասնակցել էին «Էլեկտրիկ Երևանին»:

Վստահ եմ, որ կադրային ճգնաժամը չէր կարող այնքան խորը լինել, որ բարձր պաշտոններում նշանակվեին այնպիսի մարդիկ, որոնց անցյալը սահմանափակվում էր չոբանի, գազ լցնողի, անտաղանդ երկրորդական դերակատարի, դիջեյի կամ բարմենի աշխատանքներով (ամենայն հարգանքով այս մասնագիտություններին):

Այս խնդրի պատասխանը Նիկոլը տվել էր արդեն.

Արժանապատիվ հայը ոչ 400 հազարի, ոչ էլ ավելի բարձր վարձատրության դիմաց պատրաստ չէ ծառայելու դավաճաններին»։

Նմանատիպ նյութեր

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող. Անդրանիկ Թևանյան

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագոռայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ...

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է: Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը...

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը արտահանձվում է Հայաստանին. Factor.am

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը արտահանձվում է Հայաստանին. Factor.am

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել են Ասիլյանի ընտանիքից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին...

Թուրքիայում ընթանում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

Թուրքիայում ընթանում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

ԱԳՆ-ից հայտնում են․ «Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ»։ Հիշեցնենք՝ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այսօր այդ ֆորումի շրջանակներում նա...