Փաշինյանը հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի․ Սուքոյան

Ապր 3, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում կառավարությանը մշտապես մեղադրում են կադրային սխալ քաղաքականություն վարելու մեջ: Փաշինյանն ընդունեց այդ քննադատությունը, սակայն ընդգծեց, որ դրա պատճառը, երկրում առկա կադրային ճգնաժամն է: Նրա խոսքերով, մարդիկ չեն ցանկանում աշխատել 400-500 հազար դրամի դիմաց, և ստանալ ժողովրդի անեծքը:

  1. Նախ, հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի:
  2. Կարող է երկրում իսկապես կադրային խնդիր լինել, սակայն դա չի նշանակում, որ պետք էր պատասխանատու պաշտոններ վստահել անձանց, որոնց կենսագրությունը սկսվում էր միայն «քայլելով» իսկ փորաձառու էին համարվում նրանք ովքեր բացի «քայլելուց» նաև մասնակցել էին «Էլեկտրիկ Երևանին»:

Վստահ եմ, որ կադրային ճգնաժամը չէր կարող այնքան խորը լինել, որ բարձր պաշտոններում նշանակվեին այնպիսի մարդիկ, որոնց անցյալը սահմանափակվում էր չոբանի, գազ լցնողի, անտաղանդ երկրորդական դերակատարի, դիջեյի կամ բարմենի աշխատանքներով (ամենայն հարգանքով այս մասնագիտություններին):

Այս խնդրի պատասխանը Նիկոլը տվել էր արդեն.

Արժանապատիվ հայը ոչ 400 հազարի, ոչ էլ ավելի բարձր վարձատրության դիմաց պատրաստ չէ ծառայելու դավաճաններին»։

Նմանատիպ նյութեր

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել. «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի...