Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

Հնս 7, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։

Օրեր առաջ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը եւ Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, եւ չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով «պետական ահաբեկչությունը կանխելու» թատրոն բեմադրեն եւ ձերբակալեն դաշնակցական գործչին՝ այդպիսով կանխելով նմանատիպ հայտարարությունները, առավել եւս՝ փորձերը։

Եթե մի քանի անհասկանալի խոպանչիների ցուցմունքով պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն արդեն գրեթե մեկ տարի կալանավորված է՝ հորինված մեղադրանքով, ոչինչ չի խանգարի, որ ՀՅԴ նախկին ներկայացուցչին էլ բանտ ուղարկեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն

Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն

«Ռիո մոլի» հայտարարությունը․ «Տարիներ շարունակ Սամվել Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով ապրում ու գործում է հայ մարդու, հայ ընտանիքի և հայրենիքի համար, անհատ, ով շարունակական ազգանպաստ գործունեություն է իրականացնում...

Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան

Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։...

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբանն այսօր կրկին միջնորդություն են ներկայացրել դատավորներին բացարկ հայտնելու՝ նրանց սուբյեկտիվության...

Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան

Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` արձանագրելով,  որ Ադրբեջանում...

Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները

Իշխանությունները հրահանգել են անջատել գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները։ Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։ Հյուսիսային պողոտայում այս պահին Tashir street–ի էկրաններին գործարարի լուսանկարն է՝...