Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան

13 Մարտի, 2025

Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր: ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն:

Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը: Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց):
Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:

Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:

Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:

Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն:

Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

«Գործակալներ..., գործակալներ...» կամ հայ խոպանչիներին ՌԴ֊ից կարտաքսեն ԱԻՆ-ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞ «Զիլերին»բարձած կբերեն Լարս. Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին: Այս մասին գրում է խմբագիր Վահե Սարգսյանը: 2006 թվականին...

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել, իբրև Նարեկ Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:...

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Հրաւէրով Վատիկանի Կրէկորեան եւ Արեւելեան համալսարաններու տնօրէնութեան, Երեքշաբթի, 19 Մայիս 2026-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն տուաւ «Միջին Արեւելքի Եկեղեցիները Դիմագրաւող Մարտահրաւէրները» նիւթին շուրջ: Նախապէս երեք...