Փաշազադեի հանդեպ դրական վերաբերմունք ունի ադրբեջանցիների միայն 0,22%-ը․ Արտյոմ Տոնոյան

Հնս 11, 2025

Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Փաշազադեի 3 ամենատարածված էպիտետները.

Հատուկ Caspian Frontiers-ի ընթերցողների համար ուսումնասիրվել է Ալլահշուքյուր Փաշազադեի վարկանիշը սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրած մեկնաբանությունների միջոցով։

Այս մեթոդը իրական սոցհարցումներին որակական իմաստով զիջում է, բայց իրական վիճակի հետ շեղումը շատ աննշան է՝ հաշվի առնելով այն խիստ մեթոդաբանությունը, որը կիրառվում է մեկնաբանությունների հավաքման, զտման և դասակարգման ժամանակ։

Միայն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում Փաշազադեի մասին արված 13.000 գրառումների և մեկնաբանությունների վերլուծությամբ՝

Փաշազադեի հանդեպ դրական վերաբերմունք ունի ադրբեջանցիների միայն 0,22%-ը։

98%-ի համար Փաշազադեն ատելի կերպար է, ում մաղթում են հնարավորին շուտ միանալ մահացած Հռոմի պապին և Աստծո առաջ պատասխան տալ Գազայում տեղի ունեցած մուսուլմանների ցեղասպանությանը մի բառով անգամ չարձագանքելու համար։

Չեզոք վերաբերմունք ունի մոտ 1,5%-ը։

Փաշազադեի վերաբերյալ կիրառված 3 ամենատարածված էպիտետները հետևյալներն են՝

Ալլահսըզ, որը պիտի թարգմանել «անաստված» (բառախաղ է, որտեղ ալլահսըզը կիրառվում է ալլահշուքյուրի հետ հակադրության մեջ):

Շեյթանշուքյուր, որը պիտի թարգմանել «Սատանային գոհություն, շնորհակալություն»։ Սա նույնպես բառախաղային ձև է, երբ Ալլահշուքյուրի փոխարեն՝ գործածվում է Շեյթանշուքյուր։

Շեյթանզադե, որը պիտի թարգմանել «սատանայի որդի»։ Սա էլ գործածվում է ազգանվան փոխարեն։ Այսինքն, Շեյթանզադե՝ Փաշազադեի փոխարեն։

Ըստ այս պատկերի՝ եթե Իլհամ Ալիևը վաղը որոշի, որ պիտի Բաքվի կենտրոնում այրի Փաշազադեին, ապա դա ոչ միայն կընդունվի Ադրբեջանում մեծ ոգևորությամբ, այլ կբարձրացնի Իլհամ Ալիևի հանրային վարկանիշը շատ ավելի շոշափելի, քան նույնիսկ 2020թ. պատերազմն էր արել՝ քարոզված հաղթանակով և էյֆորիկ տրամադրություններով»։

Նմանատիպ նյութեր

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման...

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին...

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ...