Փակվեց «Գոյ» թատրոնը և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից․ հայտարարություն

Հնս 7, 2025

Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։

«Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։

Սակայն մենք համոզված ենք, որ այս որոշումը անտեսում է մշակույթի ոլորտում ստեղծագործողների իրավունքները։

Այս որոշման հետևանքով փակվեց ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության։

Սա ոչ միայն անարդար է, այլև հակասում է ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին։

Մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է՝ հանուն մշակույթի ոլորտի արդարության վերականգնման»,-ասված է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ. հայտարարություն

Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ. հայտարարություն

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 16.06.2025թ. Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն...

Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից. Մետաքսե Հակոբյան

Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից. Մետաքսե Հակոբյան

Օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․ «Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից 2023-ի սեպտեմբերի 19-ը սոսկ աղետ չէր․ այն խորհրդանիշ դարձավ պետական դավաճանության, երբ ժողովուրդը մնաց առանց հող, առանց ձայն և առանց պաշտպան։ Այսօր մեր...

Էդքան ջահել տարիքում ի՞նչի եք վիզ դրած քաղաքականապես վերջանում. Գագիկ Ասատրյանը՝ Նարեկ Մալյանին

Էդքան ջահել տարիքում ի՞նչի եք վիզ դրած քաղաքականապես վերջանում. Գագիկ Ասատրյանը՝ Նարեկ Մալյանին

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Էսօր մի իմպիչմենտ անող տեսա, գնացել էր Աղվան Վարդանյանին փաստաթուղթ դեմ տալու։ Տեսա ու մի տեսարան պատկերացրեցի, թե ոնց ա մեկը տրամվի տակ ընկած կալաշնիկովի 1 հատիկ խալաստոյ պատռոնով փորձում ժայռ տրաքացնել։ Ես չեմ հասկանում,...

Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստը։ Ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական...

Իրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետո

Իրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետո

Ըստ «Մեհր» լրատվական գործակալության՝ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Իրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետո»։ Հիշեցնենք, որ Իսրայելն այսօր բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանին, այդ թվում պետական հեռուստաընկերության...