Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»

Մրտ 15, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայկական սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25,5 մլն դրամ են հատկացրել 2 շաբաթով սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 մլն 597 հազար 065 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։

Համաձայն պայմանագրի՝ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 (երեսուն) երիտասարդ: Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում և Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի` հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ՝ հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակով (լոգախցիկով և սանհանգույցով), ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։
Բայց այս պայմանագրում չի երևում՝ ինչպես են ընտրվելու Սփյուռքի առաջնորդները, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունը պահպանվելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...