Պատասխան տալու ժամանակը․ «Կարճ ասած»

Մրտ 25, 2025

Ամենքս ունենք գործունեության մեր ոլորտը և մեր պատասխանատվության աստիճանը։ Զինվորի գործը, օրինակ, ո՞րն է․ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրաետությանը և հանուն հայրենիքի չխնայել կյանքը․ զինվորի անձնվիրաբար ծառայությւոնը սկսում է զորամասում կարգուկանոնից։ Երբ զինվորը կանգնում է վաշտի օրապահ, իր պարտականությունը ո՞րն է՝ զենքի պահարանների, զինամթերքի, վաշտի գույքի, անձնակզմի անձնական իրերի հսկողությունը։ Եթե պարտականությունը չկատարեց, օրինակ՝ քնեց, ստանում է պատիժ․ պատիժը նրա համար է, որ էլ չսխալվի։ Կրկնվե՞ց, ավելի խիստ պատիժ է տրվում։ Սպային ավելի մեծ դիրք է, հետևաբար՝ պատասխանատվության մեծ դաշտ։ Նրանցից ավելի է գեներալի, գենշտաբի պետի, պաշտպանության նախարարի պատասխանատվությունը․ պաշտոնից պաշտոն պարտականությունները փոխվում են ու մեծանում։ Բայց բոլորի աշխատանքը փոխկապակցված է։ Որպեսզի օրապահը պարտականությունը նորմալ կատարի, նախ նախարարի պարտավորությունն է նրան ծառայության համար պայմաններ ապահովել։ Պետք է ոչ զորանոցը լինի հոլիկի նմանությամբ, ոչ էլ սահմանային քնի «Պազիկ»-ի կմախքի մեջ։ Այո, զինվորը երդվում է կյանքը չխնայել հայրենիքի համար, բայց երբ զինվորը գնաց պատերազմ, պետք է գերագույն հրամանատարությունը նրա զոհվելու հավանականությունը որքան հնարավոր է՝ փոքրացնի, առաջին հերթին՝ պաշտպանի օդը, որ 44-օրյա պատերազմի նման զոհերի 95 տոկոսը անօդաչուների հարվածներից չլինեն։ Ու եթե զինվորը իր թերացման համար պատժվում է, պետք է թերացման համար պատժվի նաև հրամանատարը, հրամանատարի հրամանատարը, գենշտաբի պետ, նախարարն ու նրանց հրամանատարը ևս՝ ամեն մեկը իր սխալի համար։ Չես կարող ասել զինվորը մեղավոր է, որ, օրինակ, վառարանը վառել է բենզինով, բայց նախարարը մեղավոր չէ, որ զինվորն ապրում է խրճիթում ու վառարանով է տաքանում։ Դավիթ Մանուկյանը, որպես գեներալ, հայրենիքին ծառայելու իր պարտականությունը կատարել է։ Դավիթ Մանուկյանը որ հիմա գերի է Ադրբեջանում, գերագույն հրամանատարի գործը նրան հետ բերեն է։ Երբ ասում ես՝ մենք չենք խառնվում, որ չվնասենք, ուրեմն դրանով ասում ես, որ քո պարտականությունը չես կատարում։

Կրկնում եմ՝ ամեն տեղ ու ամեն մեկն ունեն պատասխանատվության իրենց դաշտը, իսկ ամբողջական իշխանություն ունեցողները կրում են նաև ամբողջական պատասխնատվություն։ Բժիշկը երբ մտնում է վիրահատարան ու կյանքի հետ գործ ունի, բազմապատիկ զգուշանում է․ եթե սխալ վիրահատեց, կեսից քնեց, հիվանդը մահացավ կամ հաշմանդամություն ձեռք բերեց, բժշկական սխալը ճակատագրական է դառնում։ Եթե մի բժշկի մոտ ձախողումները շատ են և ունի բարոյականություն, ասում է՝ չեմ կարող էլ վիրահատարան մտնել, հանում է բժշկական խալաթը ու էլ րչի մտնում այդ սենյակ։ Ոչ էլ հիվանդանոց, գործնականից անցնում է տեսական ոլորտ։ Դա պատասխանատվություն կրել է։ Չի կարող արդարանալ-ասել՝ ես չեմ սխալվել, պարզապես վատ էի քնել, հյուր էի գնացել, ուշ եմ տուն եկել։ Հիվանդին արդարացումներ պետք չեն։ Բայց առողջապահության նախարարն ունի շատ ավելի մեծ պատասխանատվություն, պատասխանատու է հազարավոր բժիշկների համար։ Առողջապահության նախարարը նաև պատասխանատու է, որ իմ ու ձեր հաշվին 6 մլն դոլարով կառուցված հիվանդանոցը աշխատի, պատասխանատու է, որ իր խոստացած բժշկական ապահովագրությունը աշխատի, պատասխանատու է, որ փետրվար ամսին պետպատվերը չվերջանա և այլ լիքը բաների համար է պատասխանատու։ Չի կարող էս սաղ պրավալ տալ ու ասել՝ «ես լավ նախարար եմ, դրա համար էլ մնում եմ գործիս»։ Ոչ, դու ուղղակի ՔՊ-ական ես։

Հասարակական տրանսպորտի վարորդը, որ 50 հոգու տեղավորում է մեծ ավտոբուսի մեջ, պարտավորությւոն ունի ուղևորին տեղ հասցնել անվնաս՝ յուրաքանչյուր կանգառում կանգնելով։ Եթե ավտոբուսը վթարում է, շուռ է տալիս ու անընդհատ, նրան զրկում են վարորդական իրավունքից, դատում են։ Բայց ավելի մեծ պարտավորություն, պատասխանատվություն ունի էդ ավտոբուսի վարորդին վարձակալած քաղաքապետը։

Փոքր ու միջին բիզնեսմենն ունի պարտավորություն բարեխիղճ աշխատելու, հարկերը ժամանակին վճարելու և այլն, պետությունը պարտավորություն ունի այնպես անելու, որ բիզնեսի կարողություն ունեցողը բիզնես հիմնի, փոքր բիզնեսը զարգանա, դառնա միջին, միջինը մեծ, մեծը՝ հզոր։ Երբ ՓՄՁ ներկայացուցիչները համատարած բողոքում են, որ տեսուչները առիթ են ման գալիս, գլխներին սարքում են ու տուգանում, ուրեմն ՊԵԿ-ն իր պարտասխանատվության գոտին մոռացել է։ Իշխանությունն իրավունք չունի անընդհատ հարկերով ՓՄՁ-ն տանել վերացման։

Փաստաբանի պարտականությունն է իր վստահորդի շահերի պատշաճ պաշտպանությունը։ Բայց երբ կառավարությունը հարկ ու տուրքեր է ավելացնում, վստահորդին զրկում է փաստաբան ունենալու հնարավորությունից։ Խախտվում է սահմանադրությունը, որը յուրաքանչյուրի պաշտպանության իրավունք է նախատեսել։ Եթե կառավարությունը բոլորին քերչելով հարկեր է հավաքում, լցնում բյուջե, սուրբ պարտականություն ունի այդ հավաքած գումարները չվատնել համերգ-շոուների, թանկ գնումների, շրջագայությունների և այլնի վրա։ Մարդիկ Լուսին ավելի էժան են թռչում, քան Փաշինյանի պաշտոնյան հարկատուների փողերով՝ Ամերիկա։

Երբ ասում ենք, որ բոլորը կրում են պատասխանատվություն, նշանակում է թերացման համար պատժի անխուսափելիություն։ Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ղեկավարությամբ հավաքականը պարտությունը ծածկում է մեկ այլ պարտությամբ, պետք է կրի այդ պատասխանատվությունը ու հեռանա, ոչ թե ասի՝ մենք քննարկեցինք, հասկացանք, հունիսին նորից կփորձենք։ Պարոն Մելիքբեկյան, մեր հավաքականի վրա հերիք է փորձեր անեք, գնացեք մի խուլ տեղ ակումբ հիմնեք ու հա փորձեք։ Հավաքականում 7 տարի փորձել եք ու չի ստացվել, էլ մի փորձեք։

Երեկ խոսում էի այն մասին, որ ՔՊ-ական իշխանության մեջ ամեն մեկը իր տեղում մի Մելիքբեկյան է։ Արտգործնախարարը հաշվետվություն է կարդում ու միակ շոշափելի բանը, որ ինքը արել է 3,5 տարի նախարար աշխատելով, 2 հատ դեսպանատան գերթանկարժեք շենքերի եռքբերումն է, հարկատուներիս հաշվին, Լոնդոնում ու Փարիզում ու իր համար առանձնատան գնումը՝ Կոտայքի մարզում։ Բացել են դեսպանատներ այնպիսի երկրների հետ, դիվանագիտական կապեր են հաստատել այնպիսի երկրների հետ, որոնց հետ մենք հետաքրքրություն չենք ունեցել 5-հազարամյան պատմության և ոչ մի փուլում։ Արտգործնախարարի հիմնական գործը այս ընթացքում եղել է Արցախի հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությւոնները, ձախողել է հիմնահատակ։ Իսկ ո՞ւր է պատասխանատվությունը։

Էս բոլորը իրար կապված են, զինվորը, ՓՄՁ ն, լրագրողը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, բոլորի աշխատանքը մեկը մյուսի վրա ազդում է։ Ու եթե որրևէ մեկը թերանում է, դա ինչ-որ պահից բոլորը սկսում են զգալ իրենց մաշկի վրա։ Եթե զինվորը լավ է ծառայում, հրամանատարը՝ ոչ, զինվորը շանս չունի։ Մեզ մոտ միայն ցածր հատվածում են լավ աշխատում, ներքևներում, իսկ վերևներում վայելում են։ Միայն վայելք։ Մենք տեսնում ենք, որ բոլոր էն արատավոր բարքերը, որոնց դեմ սրանք բողոքել են, հիմա բազմապատիկն են անում։ Ստացվում է՝ նրանք բողոքում էին ոչ թե բարքերի դեմ, թալանի դեմ, կոռուպցիայի դեմ, այլ՝ թալան անելու, կռուպցիա անելու հնարավորություն ստանալու համար։

Էս երկրում ամենաբարձր պաշտոնը, ամենամեծ հնարավորությունները և հետևապես՝ ամենամեծ պատասխանատվությունը կրում է երկրի վարչապետը։ Այդ մարդը բացի էն, որ իր տված որևէ խոստում չի կատարել, պատճառ է հանդիսացել պատերզմի, հայրենիքի կորստի, 5 հազար զոհի։ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան, բոլորին է տեսանելի, հասկանալի, ընկալելի, որ թերացել է, մեղմ եմ ասում։ Բայց պատասխանատվությունը զգալ ու կրեը չկա։ Իսկ էդ ինչո՞ւ է, որ սպան կրում է պատասխանատվություն իր թերացման համար, բայց վարչապետը չի կրում։ Ինչո՞ւ։ Նրան ազատողը չկա՞, պատժողը չկա՞։ Օրենքով՝ կա, բայց մեզ մոտ այնպես է ստացվել, որ պատժողները ենթարկվում են նրան։ Աբսուրդ է, բայց էդպես է, հակասահմանադրական է, բայց էդպես է։ Ոչ մի համակարգ չի աշխատում․ եթե աշխատեր, բոլորը իրենց արածի համար կկրեին պատասխանատվություն։

Կարճ ասած՝ քանի դեռ վերևներում բոլորը թերանում են ու ամեն ինչ բարդում ներքևի վրա, կուտակվում է դժգոհություն, որը ի վերջո պայթելու է։ Քաղաքացին էսօր լքված է պետությունից։ Գիտի, որ եթե դարձավ թոշակառու, իշխանությունը պահող չէ, աղքատացավ՝ իշխանությունը չի օգնի ոտքի կանգնել, բիզնես դրեց, իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սննկանա, գերի ընկավ, իր հետևից գնացող չի լինի։ Կառավարությունը, ինչպես տըեսնում ենք, ոչ իր պարտականությունները կատարում է, ոչ էլ ընկալումէ  լիարժեք պատասխանատվության չափը։ Պետության հոգսը քաղաքացու վրա է, վայելքները՝ իշխանության։ Իրենց համար իշխանությունը երկրից կարևոր է, պետությունից կարևոր է, անկախությունից կարևոր է։ Իրենց համար ավելի լավ է երկիրը թրքացվի, բայց իրենք մնան պաշտոնի։

Բայց, կրկնում եմ, ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Իսկ ձախողումները, այն էլ՝ ողբերգական, մոռացվել չեն կարող։

Սևակ Հակոբյան

Մենք մի ազգ ենք ու մի բռունցք. Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

Մենք մի ազգ ենք ու մի բռունցք. Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հայտարարությունը․ «Երևանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաև մենք` երիտասարդներս։ Արցախի մեր ընկերներն ու նաև...

Սպանություն Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Սպանություն Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ...

Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն. Վարդան Օսկանյան

Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն. Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես...

Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար

Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար

Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիռեզա...

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության․ Արման Թաթոյան

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը՝ Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Այս արարքի...

Իշխանութունն ունի մեկ շաբաթ ժամանակ. Նժդեհ Իսկանդարյան

Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և...

Մեզ փորձում են համոզել, թե սա ստամոքսակռիվ է․ Տաթևիկ Խաչատրյան

Արցախցին արժանապատիվ է և սա ստամոքսակռիվ չճէ «Արցախի բռնի տեղահանությունից հետո ապրում եմ մայր Հայաստանում, այստեղ հավաքվածների պես երազում եմ վերադառնալ իմ փոքր հայրենիք՝ Արցախ։ Այսօր մեզնից փորձում են...

Արցախը վատ տեղ չէր, Արցախը հայկական մշակութային ժառանգության գանձարանն էր. Լեռնիկ Հովհաննիսյան

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և...