1958 թվականին ամերիկացի ուսանողները որոշեցին չափել Բոստոնը և Քեմբրիջը միավորորղ Հարվարդի կամրջի երկարությունը, որպեսզի հստակ իմանան, թե դեռ որքան ճանապարհ ունեն անցնելու: Որպես տարածության չափման միջոց, ընտրվեց ուսանողներից մեկը` Օլիվեր Սմուտը, ում պառկած դիրքով տեղաշարժում էին առաջ՝ ներկով նշաններ անելով: Կամրջի երկարությունը կազմում էր 364,4 սմուտ և մեկ ականջ, իսկ 1 սմուտը հավասար էր 1,7018 մետրի:
Կամրջի վերակառուցումից հետո 1988 թվականին քաղաքային իշխանությունները ջնջեցին բոլոր նշանները, որոնք ուսանողներն անընդմեջ թարմացնում էին: Սակայն միջամտեց ոստիկանությունը, որոնց հարմար էր հաղորդել կամրջի վրա տեղի ունեցածի մասին՝ կողմնորոշվելով սմուտերով: Դրանից հետո գծերը վերականգնեցին: Օլիվեր Սմուտը կարիերայի աճի ընթացքում գլխավորեց ստանդարտների միջազգային կազմակերպությունը (IOS):
Ամեն տարի կամրջի վրա բոլոր նշանները թարմացնում են ինստիտուտի առաջին կուրսի ուսանողները: Յուրաքանչյուր 182,2 սմուտ հեռավորության վրա կան նշաններ սլաքի (որը ցույց է տալիս ինստիտուտի ուղղությունը) և գրության տեսքով` «Halfway to Hell» (թարգմանաբար` «Դրախտի կես ճանապարհին»):
Google-ում որոնելով «10 ֆուտը սմուտով», կգտնենք հետևյալ պատասխանը, որ 10 ֆուտը=1,79104478 սմուտ: Google-ը նաև թույլ է տալիս օգտագործել սմուտները որպես չափման լրացուցիչ միավոր իր Google Earth-ի ծրագրային պրոդուկտում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը