Երկիր մոլորակի վրա անտառները կարելի է վերականգնել շատ արագ՝ օգտագործելով ական տեղադրելու համար նախատեսված հին ռմբակոծիչները: Պետք է ընդամենը ռումբը փոխել սերմով: Lockheed Martin Aerospace ընկերությունն առաջարկում է օգտագործել C-130 ռմբակոծիչներ ծառեր տնկելու համար:
Գաղափարը ծագել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում, երբ կառավարությունը պարտադրեց բոլոր ընկերություններին տնկել ծառեր, որպեսզի նվազեցնեն շրջակա միջավայրն աղտոտող ածխածնի հետքերը: Փորձը ցույց տվեց, որ ռմբակոծիչով տնկումը կրկնակի էժան է, քան ձեռքով տնկելը: Ականապատ դաշտեր ստեղծելու համար նախատեսված սարքավորումները բավականին ճշգրիտ են և կարող են հեշտ հարմարեցվել ծառեր տնկելու համար:
Այսօր կան մոտ 2500 տրանսպորտային C-130 ինքնաթիռներ, որոնք 70 երկրներում օգտագործում են ծառեր տնկելու նպատակով: Ամեն հատուկ սարքավորված ինքնաթիռը կարող է օրվա մեջ 900 հազար «կանաչ ռումբ» տնկել: Ըստ Lockheed Martin ընկերության ներկայացուցիչ Պիտեր Սիմոնսը հայտնել է, որ 5 տարվա ընթացքում ընկերությունը կարող է տնկել մինչև 5 միլիարդ ծառ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը