ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ազգային շահերի դավաճանությունը, ամենաբարձր գնաճը վերջին հինգ տարիների ընթացքում, քաղաքացիների եկամուտների անկումը, այլախոհների նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, արտաքին քաղաքականության ձախողումներն ու պատերազմի իրական սպառնալիքը. սրանք են վերջին տարիներին նիկոլական իշխանության գործունեության հիմնական ցուցանիշները։
Տասնմեկ օրից Գյումրիում տեղի կունենան արթահերթ ընտրություններ։
Այս օրերին «Ապագա կա», «Ասեք՝ կանենք» գործող իշխանության կեղծ կարգախոսներին փոխարինելու եկավ «Սարի պես Գյումրու թիկունքին» ոչ պակաս կեղծ ու պոպուլիստական կարգախոսը։
Թե՛ 2018 և թե՛ 2021թվականների ընտրություններից առաջ ՔՊ-ական խմբակը ՀՀ-ի քաղաքացիներին խոստանում էր պայծառ ապագա։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է ՝ մի աղետը փոխարինում է մյուսին։
Այսօր էլ «Գյումրու թիկունքին» կանգնածների մոտ նախընտրական խոստումների պակաս չկա(վարչական ռեսուրսների կոպիտ և ակնհայտ չարաշահման մասին էլ այս պահին լռեմ)։
Է՛լ անվճար համայնքային մանկապարտեզներ, է՛լ թափառող շների հարցի վերջնական լուծում, է՛լ ճանապարհաշինարարություն, է՛լ տարիներով գողացվածը գյումրեցիներին հետ են վերադարձնելու ցանկություն, է՛լ լուսավորություն, է՛լ․․․․․
Գործող իշխանության հերթական սին խոստումները։
Պարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները։
Իսկ գյումրեցիների թիկունքը պահելու ամենալավ տարբերակը կլինի մարտի 30-ին մերժել գործող չարիքի իշխանությանը»: