Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. «Ժողովուրդ»

14/03/2025 09:10

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։

Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում:

Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:

Բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են. «Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգեւատրական զենքերը կարող են օգտագործվել նաեւ գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։ Անշուշտ, մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է:

Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:

Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում դրված հարցման 92 տոկոսանոց մերժումից հետո, ՔՊ թիմի ներսում առկա դիմադրության պայմաններում, արդյոք մտադի՞ր է օրենքի նախագիծը պաշտպանել եւ առաջ տանել՝ փորձելով հասնել դրա ընդունմանը, թե՞ կնահանջի:

Մեր հարցմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կոչ եմ անում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին. Տարոն Մարգարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն...

Հրաչյա Ղևոնդյանը մեկ տարի անց արդարացվեց

Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը 1 մեկ տարի անց արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը անցած տարի մասնակցում էր Սրբազան պայքարի հանրահավաքներին։ Նրան...

Խորհրդարանը կքննարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան: Մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց: Նախագծերի թվում են՝ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի...

Դավաճանի կողքը կանգածը նույնպես դավաճան է․ Վարդան Ղուկասյան

Եթե էս երկրում ԼԳՏԲ-ները և տրանսգենդերները արտոնյալ պայմաններում են, դրանց մասին էլ ի՞նչ խոսենք։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Դավաճանի կողքը կանգածը նույնպես...

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան. նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ...

Վերին Ոսկեպարը և մնացած տարածքները վտանգի տակ են, դուք ստում եք ժողովրդին. Միհրան Մախսուդյան

Անգլոթուրքական ծրագիրն է եղել, որ Հայաստանը կործանեն, հայ ժողովրդին բնաջնջեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գնդապետ Միհրան Մախսուդյանը: «Իրենց հաջողվեց այս թուրքահպատակ իշխանությանը բերել և...

Մի Մելիքբեկյան Արմեն ֆեդերացիայում է, մի 50-ը՝ կառավարությունում․ ո՞ր մեկը պետք է գնա առաջինը․ «Կարճ ասած»

Հայաստան-Վրաստան իրար հետևից երկու ֆուտբոլային խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլասերները նոր թափով են պահանջում, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռան պաշտոնից։ Վերջին...

2018 թվականի Հայաստանի «հզոր ուժեր»-ը 2024թ.-ի Վրաստանի ուժերից ավելի հզո՞ր էին․ Ագնեսա Խամոյան․ Politik.am

Այն պահին, երբ հայտարարվեց, որ տեքստը համաձայնեցված  է Ադրբեջանը դրանից 2 ժամ հետո սկսեց ամենօրյա  ռեժիմով հաղորագրություններ տարածվել, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմի խախտումներ է իրականացրել, որից հետո ՀՀ ՊՆ-ն...

«Ի դեպ». Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում սահմանին կրակոցները

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...

Մարգարայի սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ  հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։ Ermenihaber-ի...