Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն

19 Մայիսի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն տեղեկացրել է, թե կարող է կազմակերպել իբրև թե պաշտոնատար անձ հանդիսացող իր ծանոթին 600.000 ՀՀ դրամ կաշառք տալու դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը: Հիշյալ գործողությունների դիմաց պարեկը քաղաքացուն դրդել է սկզբում իրեն փոխանցել կաշառքի գումարից 300.000 ՀՀ դրամը՝ իբր իր ծանոթ պաշտոնատար անձին տալու նպատակով, իսկ գումարի մյուս մասը փոխանցել վարորդական վկայական ստանալու համար սահմանված քննությունը հանձնելուց հետո: Սակայն պարեկը հետագայում որևէ գործողություն չի ձեռնարկել, և քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել:

Արդյունքում՝ պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է 300.000 դրամ:

Կաշառք տալու դրդչության փորձի, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ մարմինը. հարազատները վիրավորված են ոստիկանների վերաբերմունքից. Շամշյան

Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ մարմինը. հարազատները վիրավորված են ոստիկանների վերաբերմունքից. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների՝ վարչության պետ Գևորգ...

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ. Շամշյան

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը,...

TRIPP-ի հետագա հեռանկարները կարող են տարբեր լինել. Խաչիկյան

TRIPP-ի հետագա հեռանկարները կարող են տարբեր լինել. Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր...

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մոսկվան պատրաստ է...

Վարդան Ղուկասյանի  խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով: Դատարանն արգելել է Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս 3 ամսով երկարաձգել նրա...