Ոստիկանությունն ու այլ կառույցները օգտագործվում են ընդդիմախոսներին հետապնդելու, հանրային ձայնը լռեցնելու համար

14 Հոկտեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրում միայն հանցագործությունն է կազմակերպված։
Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրողություն, որտեղ թվում է, որ կազմակերպվածության նշույլ կարելի է գտնել միայն հանցագործ աշխարհում։ Գրեթե օր չկա, որ մամուլում հիշատակում չլինի հրազենի կիրառմամբ հանցագործության, սպանության, կամ բռնի հաշվեհարդարի մասին։

Նշեմ նաև, որ վերջին տարիներին ոստիկանության համակարգի թվաքանակը զգալիորեն աճել է, սակայն դրան զուգահեռ հանցագործությունների թիվը ոչ թե նվազել, այլ կտրուկ աճել է։
Այս ամենը վկայում է այն մասին, որ իրավապահ համակարգը չի իրականացնում իր բուն առաքելությունը։ Փոխարենը, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու այլ կառույցները օգտագործվում ընդդիմախոսներին հետապնդելու, քաղաքական ճնշումներ գործադրելու, հանրային բողոքը լռեցնելու համար։
Երբ պետական կառավարման համակարգը ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ է, կազմակերպված հանցագործությունը գրանցում է էքպոնենցիալ աճ»:

 

Share

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե...

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  ՀՀ-ի 2026թ. հունվար-օգոստոսի Սպառողական գների փոփոխությունների ինդեքսը։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսը 2025թ. հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3...

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում...

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Դրա արդյունքը...