Այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս գալո՞ւ են ՀՀ ինքնիշխան տարածքից, պատասխանեց․ «Դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվել է»։
Ինչո՞ւ չի հրապարակվում այդ փաստաթուղթը, որպեսզի հասարակությունն իմանա, թե ի՞նչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը, հարցին էլ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե ուշադիր հետևեք ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել ենք։ Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա՝ պայմանագիրն ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։