Նվիրում եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Սերժ Սարգսյանին․ Էդմոն Մարուքյան

11 Հունիսի, 2026

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ասում է «Դե իմացեք ով է Փաշինյանի «ադվոկատը»։ Վերջին ինը տարիներին հազարավոր մարդիկ փողոցներում, տարբեր խնջույքների ժամանակ, հանդիպումների ինձ կանգնեցրել են և ասել՝ «մեզ մի բան ասա, դու Նիկոլին լավ ես ճանաչում, Սերժ ու Նիկոլը իրար հետ են, թե չէ»։

Ես միշտ ասել եմ, որ ես չգիտեմ նման բան, և կարծում եմ՝ դա կոնսպիրացիա է, ապուշ միտք է, ապուշություն է դա, և չունեմ նման ինֆորմացիա էլի, ոնց անդադար ասել եմ՝ չկա տենց բան։

Եվ ուզում եմ, որ բոլորս մարդկանցից ես հավաքական ներողություն խնդրեմ այսօր։ Էսօր այդ օրն ա։

Ինչու՞։

Որովհետև անդադար կասկածները, կասկածները երեկ եկան կապիտալիզացրեցին։ Ուրեմն բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ամենաշատ նեղը գցած հարցը այն էր, որ ինքը երրորդ ժամկետ ա գնում Սերժ Սարգսյանի նման, որին ինքն ա դեմ եղել, ինքն ա ձևակերպել դա, մենք էլ ենք իրար հետ դա եղել, իրար հետ ենք ձևակերպել, և Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետ, և չի կարելի դա, դա «լուկաշենկոացում» ա, դա «ադրբեջանացում» ա, չի կարելի բան։

Երեկ Սերժ Սարգսյանին  հարցրեցին՝ ասում են Նիկոլը երրորդ ժամկետ ա գնում, նայեք ինչ է ասում՝ «կողմից հնարավորված քարոզչական թեզ էր»։

Եվ չեմ կարծում, որ ինքն էլ է հիմա երրորդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են, ոնց արտահերթ, այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա, շնորհակալություն։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ինը տարի է երկրի ղեկավարն է, երրորդ ժամկետով այն սահմանադրությամբ, որով Սերժ Սարգսյանին ասում ենք՝ իրավունք չունես, գնում է երրորդ ժամկետի, բայց այդ հարցի հիմնավորումը ոչ մի ձևի չի կարողանում տալ։

Ինչ է ինքը արել, ու Սերժին ասում է՝ մի հատ դու այդ դատը, դատերի ընթացքը մի հատ դատարան անեմ, մի հատ այդ հարցը մի հատ դզի, մի հատ սվաղի, անցնենք գնանք։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել, սա խայտառակություն է։

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը (2026թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝...

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան...

ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը. Հովակիմյան

ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը. Հովակիմյան

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել»,-գրում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ շարունակելով. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում...

Պայքարը շարունակելու ենք, ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել․ Նարեկ Կարապետյան

Պայքարը շարունակելու ենք, ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրիդ ապագան տեսնելը արդեն...

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Թեհրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, այդ թվում ՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում...