Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան

28 Հուլիսի, 2025

Ցանկանում եմ հայտնել, որ այսօր գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազին և Դատախազությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:

Ի դեպ ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»,-գրել է Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...