Նորաստեղծ Հանրային խորհրդին պատրաստվում եմ հասցեագրել հինգ պաշտոնական նամակ․ Հայկ Դեմոյան

Ապր 11, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«5 պաշտոնական նամակ՝ նորաստեղծ Հանրային խորհրդին

Սույնով հայտնում եմ, որ նորաստեղծ Հանրային խորհրդին պատրաստվում եմ հասցեագրել հինգ պաշտոնական նամակ՝ հետևյալ թեմաների շուրջ:

  1. Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական իրողության ժխտում, ցեղասպանության զոհերի հիշատակի պղծում ու ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում:
  2. Իշխանության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում գողություններ կատարելու, հաստատության անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման դրվագների ուսումնասիրում՝ հաշվի առնելով այս դրվագներով հարուցած քրեական գործերի քննության արգելափակումը:
  3. Գործող իշխանությունների կողմից իրականացվող հովանավորչության ու կոռուպցիոն բնույթի գործարքների արդյունքում որակյալ կրթություն ստանալու երեխաների իրավունքների կոպիտ խախտում, խոտանված ու անգրագետ դասագրքերի ներմուծում կրթական ոլորտ:
  4. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների կողմից արտասահմանյան դրամաշնորհների միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքում ադրբեջանական հակահայ քարոզչությանը նպաստելու և ՀՀ անվտանգության համար սպառնալիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի հիմնավորմանը նպաստելը:
  5. ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ իմ բնակության հասցեում գաղտնի տեսանկարահանումներ կամ մշտադիտարկում իրականացնելու, իմ սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման դրվագով իրավապահ մարմինների ու Մարդու իրավունքների պաշտպան գրասենյակի կողմից հետաքննություն չնախաձեռնելու փաստերի ուսումնասիրություն և ՀԽ դիրքորոշում այս ստոր գործելաոճի նկատմամբ:

Վերոնշյալ հարցերով հիմնական զեկուցող կարող է հանդես գալ Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը, հաշվի առնելով վերջինիս տեղեկացվածությունն ու առնչությունը վերոնշյալ թեմաներին:

Այս հարցերի բարձրաձայնումը նպատակ ունի ապահովել հանրային իրազեկվածությունը իրականացված ծանրագույն հանցագործությունների և հանրային գերակա շահի անտեսման ու ոտնահարման դրվագների շուրջ՝ բացառելով դրանց կոծկելու փորձերը:

Բոլոր գրությունների բովանդակությունները կհրապարակվեն բաց նամակի տեսքով»։

Նմանատիպ նյութեր

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական...

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։ Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված...

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Բոլորը մոտ ժամանակներս կտեսնեն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հետաքրքրություն ունեն կառուցողական...

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Ըստ «Iran International» լրատվականի՝  «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող...

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

News.am-ը գրում է. Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով անցնող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով դատավորի պաշտոնին...