Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած»

13/03/2025 19:18

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ: Նա նշել է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները, անգամ վերջին երկու կետինը, որոնք քննարկվում էր երկար ժամանակ։ Դրանք էին՝ միջազգային հայցերի ետ քաշումը, սահմանին երրորդ երկրների զորքերի չտեղակայումը։ Ընդհանրապես, խաղաղության պայմանագրի բոլոր առաջարկները, մինչ այս եղած ելույթները համադրելով, արել է Ադրբեջանը, համաձայնել՝ Հայաստանը։ Սա նշանակում է, որ այդ պայմանագիրը սարսափելի կետեր ունի Հայաստանի համար։ Բայց տեքստի շուրջ բանակցությունների ավարտը ընդամենը մի մասն է․ մյուս մասն այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրման պայմաններն են, որոնք չափից շատ են և ամեն օր ավելանում են։ Այսօր Ալիևը հայտարարել է, թե չեն կարող մոռանալ իրենց 30 տարվա նվաստացումները։ Սա ի՞նչ է նշանակում, հասկացվում է՝ ոչ մի խաղաղություն։ Այս մասին՝ հաջորդ թողարկմանը։ Նիկոլ Փաշինյանը այս ամենին արձագանքելու փոխարեն, ընդամենը կրկին հաստատել է նոր սահմանադրության կետը՝ տարածաշրջանային նշանակություն տալով դրան, ինչով վերահաստատել է փաստացի, որ փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Դրանից հետո կառավարության նիստ է արել ու մոռացել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության մասին, խոսել ներքին թեմաներից։

Իսկ ներքին հարցերը, որ քննարկել է Փաշինյանը ուղիղ եթերով, կառավարության ու ժողովրդի ռաջ, զարմանք, ծիծաղ, անվստահություն են հարուցում։

Ամիսներ առաջ կառավարության նիստում մի բան քննարկվեց, որը մենք ծաղրեցինք, իսկ հատկապես գյուղացիները զարմացել էին, թե ոնց կարող է ընդհանրապես մարդու գլխում նման միտք ծագել, առաց հումորի։ Ասաց՝ գյուղացիները գիտեն, թե որտեղ ՝ կարկուտ գալիս, տանում էդտեղ բան են ցանում, որ կարկուտ գա, ապահովագրման վճարներ ստանան։ Էսօր էլի նույն բանն է ասում։ Ասում է՝ մարդիկ 20 տարի որտեղ չեն ցանել, հիմա հանկարծ ցանում են ու սպասում են կարկուտին։ Էս որ ասել է, կառավարության բոլոր անդամները ներկա են եղել, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարը։ Ու խելքը գլխին մեկը չի եղել, պարզվում է, որ ասի՝ ամոթ ա, ձեռք մի առ։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր՝ Հայաստանում պետք է չլինի անմշակ հող։ Հիմա ասում է՝ անմշակ հողերը մշակում են, որ կարկուտ գա, փոխհատուցում ստանան։ Չի կարող  լինել էդպիսի բան, որ գյուղացիները բերքը կորցնեն ու շհած դուրս գան։ Դա, այն էլ այս կառավարության պարագայում, անհնար է։ Ու կրկնում եմ, ո՛չ ներկաները, ո՛չ ապահովագրող ընկերությունները, ո՛չ մեկ չի արձագանքում Նիկոլին։ Դե, երևի ասում են՝ Նիկոլն ա էլի, թող խոսի։

Բայց Նիոլը հենց այնպես չի խոսում, մի ստից բան ասում է՝ մի ահավոր նախագիծ անցկացնում են։ Ասում է, խնդում ենք, պարզվում է՝ մի հակաժողովրդական օրենք է ընդունվել։ 3 տարի նպաստ ու թոշակ չի բարձրացրել։ Թոշակի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ՝ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ավելի հեշտ է, որովհետև նրանց թիվը թոշակառուներից քիչ է։ Իսկ նպաստի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ նպաստառուների մեջ մարդ կա, որ Բրաբուս է քշում, պետք է բացահայտեն։ Շրջանատության հարկի բարձրացումը հիմնավորեց նրանով, որ խոշոր բիզնեսներ կան, որ տրոհում են, որ ՓՄՁ երևան։ Ու եթե հիմա ասում է՝ մարդիկ կարկտի տակ դիտմամբ հող են մշակում, ուրեմն ապահովագրության նախագիծը աբսուրդ բան է լինելու։

Կառավարության այսօրվա նիստը լրիվ ժողովրդի սոցիալական վիճակի դեմ էր։ Տեսեք, «Հայաստան» խմբկցությունն առաջարկում է չեղարկել գույքահարկի բարձրացման որոշումը։ Այս որոշումը աղետ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն տուն։ Գույքահարկն աստղաբաշխական թվերի է հասնելու։ Մեր ժողովուրդը մի վատ խսիաթ ունի․ երբ իր դեմ վատ օրենք է ընդունվում, իրեն վնասող որոշում է կայացվում, ասում ենք, մասնագետներն ասում են, ընդդիմադիրներն ասում են, ժողովուրդը բանի տեղ չի դնում, անցնում-գնում է։ Իսկ երբ դա արդեն օրենքի ուժ է ստանում, սկսում է գործել, մարդիկ սկսում են բողոքել, բայց արդեն բանը բանից անցած է լինում։ Հիմիկվանից ասում ենք, որ ժողովուրդ ջան, աղետ է լինելու։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որ բանկում ինչ-որ գույք են սարքել, գոմ են սարքել, բեսեդկա են սարքել, ցախանոց են սարքել, նաև դրանց համար հիմա պետք է բարձր գույքահարկ վճարեն։ Հիմա «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել օրենքը, Նիկոլն ասում է ոչ, փողի աղբյուր է, ինչի՞ հետ կանգնենք որոշումից։ Ու սկսում է մեղադրել՝ ընդդիմությունն ուզում է մարդիկ աղքատ լինեն, որ փող տաք, կաշառք։ Լսի, գույքահարկի, տրանսպորտի ու մյուս հարկ ու տուրքի թանկացումով հենց դու ես մարդկանց աղքատացնում, որովհետև ղքատ մարդուն խաբելը հեշտ է, կառավարելը հեշտ է, անգամ, աղքատներին խաբելով իշխանության գալն է հեշտ։

7 մլրդ դոլարով պարտք ես ավելացրել, էդ փողին ՀՀ բոլոր ճանապարները, դաշտերը, արոտավայրերը հնարավոր էր մարմարե քարերով, ոսկեջրած ճանապարհներ գցել։ Դու պարտք եք վերցրել, մսխել եք, հիմա էլ ասում ես դե որպեսզի ասֆալտ անենք, պետք է գույքահարկը թանկացնենք։ Բա ո՞ւր է մեր 7 մլրդ դոլարը։ Ասում է՝ էդ ձեր վճարած գույքահարկը չի մտնելու բյուջե, օրենքն արգելում է, համայնքներին է գնալու։ Ինչի դուք օրենքն ինչ արգելում է, չեք անո՞ւմ։ Հնարավոր չէ՞, որ գույքահարկը մտնի բյուջե ու դառնա պադավատներ։ Համահայկական հիմնադրամի կանոնադրությամբ, համայն հայության հանգանակությունն էլ չպետք է մտներ բյուջե, բա ո՞նց 125 մլն դոլար տարաք բյուջե ու կերաք։ Սա՞ ինչու չեք անի։

Ժողովուրդն ասում է, որ եթե դու պետք է ճանապարհ ասֆալտելու համար պետբյուջեից փող դնես, արտաքին պարտք վերցնես, իմ հարկերն էլ թանկացնես, ինձ պետք չէ քո ասֆալտը, շնորհակալ եմ, ոչինչ մի արա, գնա, կգա մարդ, որը կանի։ Երկրի ղեկավար ենք ունեցել, որը հարյուրավոր կիլոմետրեր կառուցել է, ոչ թե ուղղակի ասֆալտապատել նվիրատվության գումարներով։

Ասում է՝ ժողովուրդ ջան, դուք ու համայնքապետն եք որոշելու, որին դուք ընտել եք, ոչ մեկ չի կարող ասել, որ կեղծվել են համայնաքպետի ընտրությունները, չեք ընտրել, բայց համայնքապետ է աշխատում։ Սա հերթական ծիծաղելի հայտարարությունն է։ Մի քանի օր առաջ վիճում էին երեք հոգի, մեկը մյուսին ասում է՝ էդ առանց կարմրելու ստելը ո՞ւմից ես սովորել, պատասխանում է՝ Նիկոլից։ Լուրջ բոլոր համայնապետերը ընտրված ե՞ն ժողովրդի կողմից, չի՞ կեղծվել ժողովրդի ձայնը։ 17 օր անց ընտրություններ են Գյումրիում։ Ո՞վ է հիմա Գյումրու համայնաքպետը․ «ձեր Սարիկին» ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Ո՞վ է այսօր Վանաձորի համայնքապետը․ «ձեր Արկադին»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել․ ոչ։ Ո՞վ է այսօր Ալավերդու Համայնքապետը․ «ձեր Դավիթը»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Ո՞վ է այսօր Երևանի քաղաքապետը․ «ձեր Տիգրանը»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Էս բոլորը աշխատում են այդ պաշտոններում վախեցնելու, կալանավորումների, քաղաքական անասնագողության արդյունքում։ Ու վստահեցնում եմ քեզ, էնպես չէ, թե այս մասին միայն ես գիտեմ, գիտի ամբողջ Հայաստանը ու խոսում է։

Նիկոլ Փաշինյանն այս ամենը ասում է՝ մեղադրելով քաղաքացուն պետությունը չսիրելու մեջ, սրտացավ չէ, պետությանը վերաբերում է որպես օտար ինչ-որ մարմնի։ Հնարավոր է, որ նման դրսևորումներ կան։ Իսկ ո՞րն է պատճառը։ Էլի եմ ասել, էլի եմ ասելու, պետության նկատամբ քաղաքացու վերաբերմունքը գալիս է պետության ու քաղաքացու նկատմամբ իշխանության վերաբերմունքից։ Ինչ հատկանիշ ունի երկրի ղեկավարը, ժողովրդի մոտ այդ հատկանիշն է արթնանում։ Եթե ունես ղեկավար, որ պետության ամեն մի թիզը ատամներով պահում է, ժողովուրդը կանգնում է նրա կողքին ու ազատագրում է երկիր, պաշտպանում է երկիր։ Եթե ունես ղեկավար, որը պետություն է ուզում կառուցել, հայտնվում են մարդիկ, բարերարներ, գործարարներ, որ ձեռք են մեկնում, դու քո գործն ես անում, ամեն մեկը իր գործն է անում, երկնիշ տնտեսական աճ ես ունենում ու երկիրը զարգանում է։ Եթե ունես պետության ղեկավար, որի համար պետությունը գլխացավանք է, ուրեմն նաև լինում են մարդիկ, որ ասում են հա էլի, նախկինում ինչ եղել է, կառուցվել է, սուտ է, անիմաստ է եղել, ու հանձնում են ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, ինչ ազդակ ստանում է ժողովուրդը ղեկավարից, էդ ազդակի կրողն է դառնում։ Նիկոլը խաբող, հանձնող, պարտվող, թալանող, անկարգ, օրինազանց ազդակ է փոխանցել և ունենք էս պատկերը, որից բոլորս դժգոհ ենք։ Այո, քաղաքացին օտարի պես կարող է վերաբերել, որովհետև դու ես հենց էդ ազդակները փոխանցել։ Միայն օտարը կարող էր երկիր հանձնել, միայն օտարը կարող էր չհանձնած մասը 13 մլրդ դոլարի պարտքի տակ գցել, միայն օտարը կարող էր թշնամու պահանջով իր պետության մայր օրենքը փոխել, 5 հազար զոհ տալ, որ իրեն դավաճան չասեն։

Կարճ ասած՝ բոլոր հարաբերություններում ամենավատերից մեկը վստահության կորուստն է։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է վստահությունը։ Առաջ պարբերաբար կառավարության նիստում կարդում էին, թե Նիկոլի որ հանձնարարականը որքանով է կատարվել․ հիմա չեն կարդում․ որովհետև չի կատարվում։ Որովհետև անգամ Նիկոլի թիմը վստահություն չունի իր նկատմամբ։ Նիկոլը թիմից բողոքում է, որ իր հանձնարարականները չեն կատարում, բայց ինքը կատարում է Ալիևի հանձնարարականները։ Հիմա ո՞վ ում ենթական է։ Բայց իրենց համար ամենավատն այն է, որ ժողովուրդն էլ է Նիկոլի նկատմամբ ամբողջ վստահությունը կորցրել, գիտի, որ ցանկացած որոշում իրեն ու մեր երկրին վնաս է։ Ու ինչքան էլ շոու անեք, մարդկանց վստահությունը չի վերականգնվի։

Սևակ Հակոբյան

Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն.  Իշխան Սաղաթելյան

Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։ Այդ...

Ադրբեջանից հիշեցնում են, որ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է

Ադրբեջանից հիշեցնում են, որ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է

Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Վերահաստատում ենք...

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը։ «Ստեղծված իրավիճակում այս հարցը...

Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին․ Ալեքսանդր Կոչուբաև

Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին․ Ալեքսանդր Կոչուբաև

Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին։ Մեկ օր սպասեցի, որպեսզի բոլորը կատարեն իրենց հանձնարարությունները։ Երբ բոլորը հրամանները կատարել են, ուզում եմ ամփոփել թեման։ 10 տարի ճիշտ նույն ոճով թիրախավորել...

Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ  ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։ ◾️...

Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան

Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային...

Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն, առաջնահերթ պայման է համարել,  որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ «Մենք համաձայն ենք ռազմական...

Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին

Օրերս հայկական պաշտոնական հրավերով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ մասնավորապես նշելով․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային...

Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե սա ճիշտ է, ուրեմն պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները հայտարարում էին, որ համաձայնեցված չէին փոխադարձ հայցերից հրաժարման և սահմանին երրորդ երկրների ներկայացվածության...

Սա ըստ էության ո’չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված. Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Բայրամովը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի շուրջ Հայաստանը իր համաձայնությունը տվել է։ Մի գաղտնիք բացեմ` այս ամբողջ շրջանում փաթեթների փոխանակման գործել է էսպիսի սխեմա` Ադրբեջանը...